«Այս պահին բարձր մակարդակով ընտրություններ են ընթանում փաստաբանների պալատում»․ Լեւոն Բաղդասարյան

Արխիվ 16-20

Մեկնարկել են Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները: Նշենք, որ խորհրդի անդամ լինելու համար 39 փաստաբան է թեկնածությունն առաջադրել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղի համար։

Ինչպե՞ս են այս պահի դրությամբ ընթանում ընտրությունները եւ թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցինք հանրապետությունում հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով մեզ հետ զրույցում ասաց․

- Փաստաբանների համայնքում տեղի է ունենում հերթական խորհրդի անդամների ընտրությունը։ Ինչ վերաբերում է ընտրությունների կազմակերպվածությանը պետք նշեմ, որ ավելի քան բարձր մակարդակով ընտրություն է տեղի ունենում պալատում։ Ավելին ասեմ՝ կցանկանայի, որ պետական մակարդակով ընտրությունները եւս անցկացվեին եւ կազմակերպվեին նույն բարձր մակարդակով։ 

- Պարոն Բաղդասարյան, գաղտնիք չէ, որ ընտրություններին ընդառաջ որոշ փաստաբանական խմբերի կողմից սկսեցին շահարկվել պալատում տեղի ունեցող որոշ ներքին խնդիներ։ Ինչո՞վ է դա պայմանավորված, ըստ Ձեզ, եւ ի՞նչ միտում ունի այն։

Իսկապես, վերջին շրջանում շատ հարցադրումներ տեղի ունեցան Փաստաբանների պալատում տեղի ունեցող որոշակի խմորումների հետ կապված, բայց դա եւս նորմալ եմ գնահատում։ Որովհետեւ, այո, որպեսզի տվյալ օրգանիզմը կարողանա նորմալ աճի՝ անհրաժեշտ է որոշակի դիմադրողականություն, սակայն ինչ խոսք ավելի քան ցանկալի է, որ նմանատիպ խմորումները ընտրություններից հետո հանդարտվեն։ Փաստաբանական համայնքում մոտ երկու հազար փաստաբաններ կան, իսկ որոշակի խմբերի կողմից կազմակերպվող խմորումները շատ քիչ տոկոս են կազմում եւ ոչինչ չեն նշանակում։ Նորից եմ կրկնում, ինքս որպես պալատի անդամ նորմալ եմ դիտում ընտրութուններից ընդառաջ նման խմորումները, որը ինչ խոսք չպետք է ունենան շարունակական բնույթ։ Իսկ լավագույնն ու ուժեղագույնը կհաղթի ընտրություններին։

Ցանկանում եմ մեկ անգամ եւս փաստել,, որ ՀՀ փաստաբաներ համայնքը ավելին քան կայացած է այսօր, ոչ թե դա ասում եմ, որ փաստաբան եմ եւ փորձում եմ հնարավորինս լավ ներկայացնել համայնքը՝ ոչ։ Այսօրվա փաստաբանական համայնքի կազմակերպվածությունը, ի դեմս փաստաբանների՝ հեգեմոն դեր է խաղում իրավապաշտպան ոլորտում, որը, կարծում եմ, պատիվ կբերի ցանկացած երկրի։

«ԱՅՍՕՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՍՏԱԿԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

Զրուցի վերջում, հայտնի փաստաբանը անդրադարձավ նաեւ օրվա խորհրդին՝ Երտասարդների օրհնության օրվան՝ հավելելով․

- Այսօր երիտասարդների օրհնության օրն է, շհնորհավորում եմ մեր երիտասարդներին։ Երիտասարդներ, որոնց ողջ կարողությունը երեւաց ապրիլյան օրերին։ Կարծում եմ, որ այսօրվա երիտասարդությունը վաստակել է հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը։ Աստված զորավիգ։

 

Առաջադրված թեկնածուներն են՝

Գուրգեն Անդրուշի Գրիգորյան

Գևորգ Արսենի Դավթյան

Կարեն Սուրիկի Մեժլումյան

Կարապետ Սուրենի Աղաջանյան

Հարություն Գագիկի Հարությունյան

Հրանտ Սերգեյի Անանյան

Կարեն Հեկտորի Սարդարյան

Մելանյա Սարգսի Առուստամյան

Տիգրան Սուրենի Խուրշուդյան

 Սիմոն Ալբերտի Բաբայան

Արսեն Ստեփանի Մկրտչյան

Լիանա Վլադիկի Բալյան

Ռուզաննա Հովսեփի Տեր-Վարդանյան

Վրեժ Վարուժյաի Խաչիկյան

Գայանե Ասատուրի Դեմիրչյան

Արծրուն Կորյունի Բադալյան

Գարիկ Գրիգորի Գալիկյան

Արմեն Սամվելի Ֆերոյան

Հովհաննես Ավետիկի Չամսարյան

Էդուարդ Բորիսի Աղաջանյան

Սեդրակ Գառնիկի Ասատրյան

Տիգրան Էդուարդի Աթանեսյան

 Արայիկ Գառնիկի Ղազարյան

Սլավիկ Աշոտի Պողոսյան

 Զոյա Վասիլի Հակոբյան

Ալեքսանդր Սերգեյի Սիրունյան

Կարեն Լևոնի Կիրակոսյան

Տարոն Վարդանի Սիմոնյան

Կարինե Լաերտի Սարգսյան

Դիանա Նորիկի Գրիգորյան

Լուսինե Հովսեփի Սահակյան

Գևորգ Վանիկի Գյոզալյան

Ռուբեն Արամի Սահակյան

Երվանդ Ռաֆիկի Վարոսյան

Նելլի Ղուկասի Հարությունյան

Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է: Այն ընտրվում է 4 տարի ժամկետով:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=22481&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան