«ԹԱԼԻՇՆԵՐ. ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԱԿԱՏԱԳԻՐ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԹԲԻԼԻՍԻՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16
«ԹԱԼԻՇՆԵՐ. ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԱԿԱՏԱԳԻՐ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԹԲԻԼԻՍԻՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 23-ին «Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը ցուցադրվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Իսկ երեկ` փետրվարի 26-ին ֆիլմը ներկայացվել է Թբիլիսիի թալիշ համայնքում:
Դիտումից հետո կայացած քննարկմանը խոսվել է Ադրբեջանում թալիշ ժողովրդի խնդիրների, ինչպես նաև անկախությանը միտված գործուն քայլերի մասին:
Տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզումը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164456&l=am/