ՄԻՊ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Արխիվ 12-16
ՄԻՊ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Հայաստանի քաղաքական դաշտում ընդունված «տխուր» ավանդույթի համաձայն` նորանշանակ պաշտոնյաները հիմնականում չեն ցանկանում աշխատել իրենց նախորդի թիմի անդամների հետ, ու սկսվում է կադրային ջարդը: «Իրավունք»-ը ՄԻՊ Արման Թաթոյանից պարզեց` կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են: ՄԻՊ-ի գրասենյակում: «Այս պահին չեմ կարող ասել: Չեմ բացառում, բայց պետք է ուսումնասիրեմ, ծանոթանամ: Եթե կոնկրետ ոլորտի համար անհրաժեշտ լինի մասնագետներ, գուցե»,-ասաց Արման Թաթոյանը:
Ի դեպ, Արման Թաթոյանն ընտրվելուց հետո ջնջել է իր ֆեյսբուքյան էջը, հավանաբար, լրագրողների ու ֆեյսբուքյան օգտատերերի աչքից ու ականջից հեռու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164432&l=am/