ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` ԱԺ-Ի ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱ՞Հ
Արխիվ 12-16
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` ԱԺ-Ի ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱ՞Հ
ՀՀԿ- ՀՅԴ կոալիցիոն հուշագրի կնքման ժամանակ ներկա էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը: Հուշագրի կնքումից հետո լուրեր տարածվեցին, որ Արմեն Աշոտյանն առանց պաշտոնի չի մնա: «Գուցե ԱԺ հաջորդ նախագահը Արմեն Աշոտյանը լինի»,- ասում են չար լեզուները:
«Իրավունք»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց` լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են: «Դուք ապագայի մասին եք մտածում: Մենք ունենք ԱԺ նախագահ, հետեւաբար մտադրություն չունենք այդ հարցին անդրադառնալ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է կադրային տեղաշարժերին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ առաջարկություններ կլինեն բոլոր գործընկերներին: «Եթե քաղաքական գործընթացներ են լինում, բնականաբար, փոխատեղումներ կարող են լինել»,-ասաց Բաղդասարյանը:
Շիրակի նախկին մարզպետը կարողացավ շահել մարզաբնակների վստահությունը, ավելին` Վահրամ Բաղդասարյանն օրեր առաջ հայտնել էր, որ Ցոլակյանի ներուժը միգուցե այլ ոլորտում օգտագործեն: «Առայժմ այդ հարցը չի քննարկվել»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164411&l=am/