Նաիրա Զոհրաբյան. «ԼԻՆԵՆՔ ԱՆԿԵՂԾ...»
Արխիվ 12-16
Նաիրա Զոհրաբյան. «ԼԻՆԵՆՔ ԱՆԿԵՂԾ...»
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ի գիտություն լրագրողների` հայտարարել էր, որ այսուհետ չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Թե ինչո՞վ է պայմանավորված Վ. Բաբայանի հրաժարականը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ համանուն կուսակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ, ով նախեւառաջ նշեց.
-Որքանով տեղյակ եմ, պատճառը Վահան Բաբայանը նշել է իր հարցազրույցներից մեկում եւ ասել, որ չի ցանկանում կուսակցության պաշտոնական դիրքորոշումը ներկայացնել եւ դրա համար ունի անձնական դրդապատճառներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգել է Վահան Բաբայանի որոշումը, եւ, կարծում եմ, որ մեր գործընկերը որպես ոչ այլեւս խոսնակ, այլ որպես մեր խմբակցության պատգամավոր` շատ ավելի ազատ կլինի ու կաշկանդված չի լինի այս կամ այն հարցի վերաբերյալ իր անձնական դիրքորոշումը ներկայացնելու համար:
– Այսինքն` կուսակցությունում ներքին կոնֆլիկտ կա՞:
– Դրանք մեր ներքին կուսակցական խնդիրներն են: Լինենք անկեղծ, մամուլի խոսնակի դեպքում, անգամ անձնական ներկայացված կարծիքը ընկալվում է որպես կուսակցության պաշտոնական դիրքորոշում: Ուստի` Վահան Բաբայանի անձնական որոշումն է եղել հրաժարվել մամուլի խոսնակի պաշտոնից, եւ մենք հարգել ենք նրա այդ որոշումը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ