ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎԵՐԸՆՏՐՎԱԾ
Երեկ ԱԺ-ում պատգամավորներն իրենց հարցերն էին ուղղում ՄԻՊ միակ թեկնածու Արման Թաթոյանին, ով պատրաստակամ պատասխանում էր բոլորի հարցերին: Բայց պարզվում է պատգամավորների շրջանակում` մասնավորապես ընդդիմադիր, տեղյակ չեն, որ նախ` Ա. Թաթոյանը առաջին անգամ է ներկայացված որպես ՄԻՊ, եւ որ նա չի կարող վերընտրվել, քանի որ նախկինում որեւէ առնչություն չի ունեցել այս կառույցի վերին օղակի հետ:
Այս նախադեպը նկատվեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մոտ, երբ հարց էր ուղղում Ա. Թաթոյանին` ասելով, Դուք եթե վերընտրվեք, կանե՞ք այս կամ այն գործողությունը: Նկատենք, որ տիկին Սարգսյանը «վերընտրվել» բառը օգտագործեց երկու անգամ: