ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԵՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԲՀԿ-ՈՒՄ ՄԻՆՉ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16
ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԵՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԲՀԿ-ՈՒՄ
ՄԻՆՉ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի երեկվա հայտարարությունը, թե այլեւս չի ստանձնելու ԲՀԿ մամլո խոսնակի պարտավորությունները, շարունակվում է քննարկվել մամուլի կողմից: Թեեւ ԲՀԿ-ականները հավաստիացնում են, թե տարաձայնություններ չկան կուսակցության ներսում, սակայն «Իրավունք»-ի աղբյուրները հակառակն են պնդում: Կուսակցությունում կան լուրջ տարաձայնություններ, ու եթե այսպես շարունակվի, մինչ խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ-ից բան չմնա, պնդում է մեր աղբյուրը:
Տարաձայնությունների հիմնական պատճառը իշխանության հետ կոալիցիա կազմելու բուռն ցանկությունն է, որը ցանկանում է ԲՀԿ-ի գործարար թեեւը, ի դեմս ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի, ում ազդեցությունն աստիճանաբար կուսակցությունում բարձրանում է, կրկին մեր աղբյուրի փոխանցմամբ: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ու նրա համակիրները կոալիցիայի մասին լսել անգամ չեն ուզում:
Կրկին մեր տեղեկություններով, չի բացառվում, որ առաջիկայում որոշ ԲՀԿ-ականներ հանդես գան հայտարարությամբ եւ բացեն որոշ փակագծեր: Սպասենք զարգացումներին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164330&l=am/