«ՀՈ EXIT POL ՉԻ՞». ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
«ՀՈ EXIT POL ՉԻ՞». ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՆ
ՊԱՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Րոպեներ անց կավարտվի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանի ընտրությունը: «Իրավունք»-ը փորձեց ընդդիմադիր պատգամավորներից պարզել` ինչպես են նրան քվեարկել, սակայն հարցվածներից գրեթե բոլորը, բացի Արագած Ախոյանից, ով կողմ է քվեարկել ՄԻՊ թեկնածուի օգտին, հրաժարվեցին հրապարակել իրենց քվեարկությունը: «Հո «exit pol» չի՞»,- ասաց գործարար պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը:
Ռուստամ Գասպարյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահագն Մախսուդյանը, ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը հրաժարվեցին հրապարակել իրենց քվեարկությունը «քվեարկությունը գաղտնի է» արտահայտությունը:
Հիշեցնենք` ՕԵԿ-ում եւ ԲՀԿ-ում քվեարկությունն ազատ է, սակայն նկատեցինք, որ ոչ բոլոր ԲՀԿ-ականներ են մասնակցում քվեարկությանը: ԲՀԿ-ի գործարար թեւը գրեթե ամբողջությամբ մասնակցեց քվեարկությանը, իսկ, այսպես ասած, քաղաքական թեւը ի դեմս Նաիրա Զոհրաբյանի ամբողջությամբ չմասնակցեց քվեարկությանը: Տպավորությունն այնպիսինն է, որ որոշ ԲՀԿ-ականներ որոշել են հետեւել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի օրինակին եւ չմասնակցել ՄԻՊ թեկնածուի ընտրությանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ