Վաղը ՀՀ-ն գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, հաջորդ օրը տեղումները. Գագիկ Սուրենյան
Արխիվ 12-16
Վաղը ՀՀ-ն գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում,
հաջորդ օրը տեղումները. Գագիկ Սուրենյան
Փետրվարի 24-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային մարզերում թաց ձյուն, նախալեռնային և հովտային գոտիներում անձրև.
«Վաղը ցերեկը, պայմանավորված խիտ ամպամածության և տեղումների հետ, ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ հանրապետության տարածքը երեկվանից կրկին ներթափանցել են հարավային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը զգալի բարձրացել է:
«Երեկ, փետրվարի 21-ի համեմատ, ջերմաստիճանը բարձրացել է 6-8 աստիճանով, և այսօր ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է: Վերջին երեք օրերին կտրուկ բարձրացել են նաև գիշերային ջերմաստիճանները, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ չեն գրանցվել: Այսօր գիշերը Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է +3...+8 աստիճան տաք, իսկ ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կհասնի +15....+17 աստիճանի: Պետք է նշեմ նաև, որ այսօր սպասվող ցերեկային ջերմաստիճանը կրկին կմոտենա երբևիցե դիտված առավելագույն արժեքին, այն համարվում է 1986 թվականի փետրվարի 23-ը, երբ Երևանի բարձրադիր հատվածներում գրանցվել է +14,0, իսկ ցածրադիր հատվածներում +15,6 աստիճան: Ամենայն հավանականությամբ կգերազանցվեն նաև այս ռեկորդները»,-ասաց նա:
Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ օդի միջին օրական ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ փետրվարի 25-ից տեղումները հիմնականում կդադարեն, և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, Երևանում գիշերը կանխատեսվում է +4...+6, իսկ ցերեկը +14...+16 աստիճան տաքություն:
https://iravunk.com/sim/?p=164325&l=am/