ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ
Արխիվ 12-16
ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԻՆ
Հրազդանում այս տարի` ապրիլին, քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Դեկտեմբերի վեցի հանրաքվեից հետո, երբ Հայաստանում հաստատվեց խորհրդարանական կառավարման համակարգը, ընդդիմադիր ուժերը սկսել են կարեւորել ՏԻՄ ընտրությունները: Գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը թեեւ հայտարարել էր, որ վստահ է, որ ազգաբնակչությունը կընտրի իրեն, սակայն իշխանական որոշ շրջանակներ գիտակցում են` քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Մեր տեղեկություններով ՕԵԿ-ից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, ԲՀԿ-ից` երիտասարդ պատգամավոր, ծնունդով հրազդանցի Տիգրան Ներսիսյանը: Հրազդանի քաղաքապետի պաշտոնի հավանական թեկնածու է համարվում նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը: Այնպես որ կարծես թե պայքարը թեժ է լինելու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164324&l=am/