ԲՀԿ-ԱԿԱՆԸ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ի ՄԱՍԻՆ. «ՄԵԶ ՄՐՑԱԿԻՑ ԿԼԻՆԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՐՈՆՔ...»
Արխիվ 12-16
ԲՀԿ-ԱԿԱՆԸ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ի ՄԱՍԻՆ. «ՄԵԶ ՄՐՑԱԿԻՑ ԿԼԻՆԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՐՈՆՔ...»
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից պարզեց, որ կուսակցությունը ազատ կմասնակցի ՄԻՊ-ի թեկնածուի ընտրությանը: Վահե Էնֆիաջյանը դժվարացավ ասել` ինչպես է քվեարկելու ՄԻՊ-ի միակ թեկնածու Արման Թաթոյանի օգտին: «Կամփոփեմ կարծիքս, կլսեմ Արման Թաթոյանի վերջնական խոսքը ու վերջնական կկողմնորոշվեմ: Կաշկանդված չեմ ո՛չ «այո», ո՛չ էլ «ոչ» ասելու»,- ասաց պատգամավորը:
Մեր մյուս հարցին` ԲՀԿ-ը մտավախություն չունի՞, որ թունդ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը կհաջողվի ստանալ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: «Մենք ունենք այն գործունակ ու հզոր թիմը, որին կհաջողվի լուծել երկրում առկա խնդիրները: Թե ինչ վստահության քվե կտա հանրությունը քաղաքական ուժերին, պարզ կդառնա մեկ տարի անց: Առհասարակ ԲՀԿ-ին մրցակից կլինեն այն քաղաքական ուժերը, որոնք հայտ կներկայացնեն մասնակցել ընտրություններին»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164323&l=am/