ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴՈՒ՝ ՍԵՅՆԹԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
Արխիվ 12-16
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է
ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴՈՒ՝ ՍԵՅՆԹԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթ Ուեսթի Facebook-յան էջում հրապարակել է որդու` Սեյնթ Ուեսթի առաջին լուսանկարը: Կարծես, թե պատահական չէ, որ հայուհին հենց այսօր է որոշել հրապարակել Սեյնթի լուսանկարը, քանի որ այսօր Քիմի հոր` Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է.
«Այսօր իմ հայրիկի ծնունդն է: Ես չեմ հավատում, որ դու այսօր կդառանայիր 72 տարեկան: Այնքան իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասին կցանկանայի կիսվել, բայց ավաղ դու չկաս, չնայած ես զգում եմ, որ դու միշտ ինձ հետ ես, որպես պահապան հրեշտակ»,- ասել է Կիմը եւ շարունակել. «Համոզված եմ` նա այս կյանքում ամենից շատ կցանկանար հանդիպել իր թոռնիկների հետ: Այսպիսով, ցանկացա Սեյնթի այս լուսանկարով կիսվել բոլորիդ հետ»,-փոքրիկի լուսանկարի վերեւում գրել է Քիմը:
Հիշեցնենք, որ Սեյնթ Ուեսթը ծնվել է 2015 թ-ի դեկտեմբերի 5-ին: Ծնողները մինչ այսօր խնամքով թաքցնում էին փոքրիկին հանրությունից եւ մամուլից: