ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌԸ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱ՞ՆՆ Է
Արխիվ 12-16
ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌԸ ՎԱՐԴԱՆ
ԲՈՍՏԱՆՋՅԱ՞ՆՆ Է
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն այսուհետ ԲՀԿ մամլո խոսնակի պարտականությունը չի կատարելու: «Իրավունք»-ի թերթի տեղեկություններով` մամլո խոսնակի երկու թեկնածու կա` երկուսն էլ ԲՀԿ-ական են, սակայն հավանական թեկնածուն ԲՀԿ անդամ, լրագրող Վանիկ Էլիզբարյանն է, քանի որ նա, ըստ ԲՀԿ-ականների, լրատվամիջոցների հետ աշխատելու փորձ ունի: ԲՀԿ մամլո խոսնակի անունը, հավանաբար, պարզ կլինի վաղը:
Ինչ վերաբերում է Վահան Բաբայանի` մամլո խոսնակի պարտականությունից հրաժարվելուն, «Իրավունք»-ի տեղեկություններով Վահան Բաբայանի քննադատությունը Վարդան Բոստանջյանին «ուրվական» համարելու համար: ԲՀԿ-ում Բաբայանի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, քանի որ նա իրավունք չուներ որպես մամլո խոսնակ, նման հայտարարությամբ հանդես գալ, ասել է թե` գերազանցել է իր լիազորությունները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ