«ԵՎՐԱՏԵՍԻԼՈւՄ» ՈւԿՐԱԻՆԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՀԱՅ` ԵՐԳՉՈՒՀԻ ՋԱՄԱԼԱՆ
Արխիվ 12-16
«ԵՎՐԱՏԵՍԻԼՈւՄ» ՈւԿՐԱԻՆԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՀԱՅ` ԵՐԳՉՈՒՀԻ ՋԱՄԱԼԱՆ
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Ուկրաինան կներկայացնի ՍՈՒՍԱՆՆԱ ՋԱՄԱԼԱԴԻՆՈՎԱՆ, ով հանդես է գալիս ՋԱՄԱԼԱ բեմական անունով: Երգչուհին մեծացել է ղրիմցի թաթարի եւ հայուհու ընտանիքում:
Նա ճանաչում ձեռք բերեց 2009 թվականին, երբ Յուրմալայում մասնակցեց «Նոր ալիք» երգի մրցույթին եւ շահեց Գրան Պրի:
«Եվրատեսիլում» Ջամալան կկատարի «1944» երգը, որը պատմում է ստալինյան վարչակարգի եւ Ղրիմից թաթարների արտաքսման մասին:
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային հիշողությունների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը հայտարարել էր, որ եթե Ջամալան «Եվրատեսիլում» հաղթի, ապա հաջորդ մրցույթը կանցկացվի Սեւաստոպոլում:
Ռուսաստանից մրցույթին մասնկցում է Սերգեյ Լազարեւը, ով իր երգը կներկայացնի մարտի 3-ին:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում`մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164317&l=am/