ՀՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՉԻ ԿԱՇԿԱՆԴՈՒՄ
Արխիվ 12-16
ՀՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՉԻ
ԿԱՇԿԱՆԴՈՒՄ
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր ՄԻՊ-ի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից պարզեց` նա հաշվի առե՞լ է մարդու իրավունքի երեք պաշտպանների ճակատագիրը: Նրանք երենք էլ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, անհաջող կադր են համարվել, չնայած մինչ ընտրվելը նրանց համարել են ՀՀԿ-ի կադր:
Արման Թաթոյանն ասաց, որ գիտակիցում է բոլոր բարդությունները եւ այնպիսի մեթոդներ է առաջարկել, որոնք օգտագործելով կարող է պաշտոնավարել մինչեւ ՄԻՊ-ի ժամկետի ավարտը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից առաջադրվելուն եւ նախկին երեք պաշտպաններին, ՄԻՊ-ի թեկնածուի խոսքով` դա իր համար որեւէ նշանակություն չի կարող ունենալ: «Իմ բարոյական սկզբունքները եւս կարեւորում եմ, եւ դրանք այնպիսին են, որոնց շնորհիվ կարող եմ մինչեւ վերջ գնալ ու գտնել ուղիներ, ինչքան էլ դժվար լինի»,- հավաստիացրեց Թաթոյանը: ՄԻՊ-ի երեք պաշտպաններին էլ Արման Թաթոյանը սկզբունքային մարդիկ է համարում:
Թաթոյանը նաեւ ասաց, որ որպես արդադատության փոխնախարար քննադատել է օրենսդրական բազում կարգավորումներ, հետեւաբար կաշկանդվելու խնդիր չկա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ