Հայաստան-Հոլանդիա բարեգործական միջոցառում Երևանում

Արխիվ 12-16

Հայաստան-Հոլանդիա բարեգործական միջոցառում Երևանում

Օրերս՝ փետրվարի 20-ին, «Ռոսիա Մոլլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Բրայթ Ֆյուչր» /«Bright Future» (լուսավոր ապագա) կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին: Այս առիթով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանը, ով  իր հետ անապահով հայ երեխաների համար բերել էր բարեգործական օգնություն` հագուստի և խաղալիքների տեսքով։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացում իրենց բարեգործական աջակցությունն էին ունեցել նաև Եվրոպայում բնակվող տարբեր ազգության և բնագավառների ներկայացուցիչներ, անհատներ և կազմակերպություններ:



Շոու ծրագրի շրջանակներում, որը վարել էր  Լուսինե Փիլոյանը, անապահով ընտանիքների շուրջ 50 անչափահաս երեխա, պարելուց, երգելուց և Լուսինեի կողմից կազմակերպված խաղերից բացի, հնարավորություն են ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական նորաոճ ատրակցիոններից։ Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրել է երիտասարդ երգչուհի Քրիստինա Սահակյանը։ Իսկ միջոցառման ավարտին հայաստանաբնակ 28 անապահով ընտանիքի հանձնվել են Հոլանդիայից Հայաստան բերված օգնությունը:


Հարկ է նաև նշել, որ բարեգործական ակցիան իրականացնելու նպատակով՝ «Բրայթ Ֆյուչր»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայից և Հայաստանից իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ օգնության հնարավոր մասը Հայաստան տեղափոխելու նպատակով։

- Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերգտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ անել, - ասել է կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ - Մենք այսօր համոզվեցինք, որ ուղղակի պարտավոր ենք շարունակական դարձնել նմանօրինակ ուրախ միջոցառումները՝ անհոգ ժամերը սոցիալապես անապահով հրաշք հայ մանուկների կյանքում հաճախակի դարձնելու նպատակով։



Մարիամ Կիրակոսյանի հավաստմամբ՝ նրանց թիմը՝ «Գլաձոր» համալսարանի և «Իմիջ Արթ Ստուդիո» արվեստի ստուդիայի հետ համատեղ, այժմ սկսում են ուսումնական և կրթական բարեգործական ծրագրերի մշակումը։ «Մենք համոզված ենք, որ սոցիալապես անապահով վիճակից դուրս գալու միակ միջոցը՝ մեր երիտասարդ սերնդին գիտելիքներով ապահովելու հնարավորությունն է։ Մենք համագործակցելու ենք Հայաստանում և Եվրոպայում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների, անհատ-բարերարների հետ, որպեսզի կարողանանք անվճար ուսումնական մոտիվացված ծրագրեր կազմակերպել մեր հայ անապահով բալիկների համար», - ավելացրել է Մարիամը։

Բարեգործական միջոցառման ընթացքում նկարահանվել է մինի-ֆիլմ, որը շուտով հասանելի կլինի Հայաստանի և Հոլանդիայի օնլայն հարթակներում։

Միջոցառման լուսաբանմանն աջակցում են մի շարք հոլանդական և հայկական լրատվամիջոցներ։
Ակցիայի կայացման գործում իր աջակցությունն է ցուցբերել նաև Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցին:


https://iravunk.com/sim/?p=164308&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան