ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16
ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
Հունգարիայի Գիոր քաղաքում փետրվարի 22-28-ը տեղի կունենա Եվրոպայի առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 47 երկրի 588 մարզիկ: Նախորդ տարվա համեմատ աճել է մասնակից երկրների ու մարզիկների քանակը: Եվրոպայի առաջնությանը խաղարկվելու է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Վարկանշային են հրացան և ատրճանակ մեծահասակների վարժությունները` յուրաքանչյուր ձևից կխաղարկվի 3-ական վարկանիշ` կանանց և տղամարդկանց համար:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնացի 14 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հանրապետությունը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պավիրակությամբ առաջին անգամ է մասնակցելու: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:
Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ ատրճանակ և հրացան ձևերում կկիրառվեն “խառը թիմային” վարժություններ: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում խառը թիմային զույգ են կազմել Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը, հրացան ձևում զույգ են կազմել Քրիստիան և Իրինա Լաուերները, հնարավոր է նաև թիմային հանդես գան Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը: Վերոնշյալ մարզիկների խառը թիմային վարժությունները տեղի կունենան փետրվարի 27-ին` ատրճանակ վարժությունը ժամը 13:30-14:00-ին, իսկ հրացանը` ժամը 15:00-15:30-ին, այնուհետև տեղի կունենան վերջիններիս եզրափակիչները: Տեղեկատվությունը՝Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164306&l=am/