Վերջին հրաժեշտը Գ. Գյարդուշյանին. «Նա առողջություն էր խնդրում անգամ իր խաղացած վերջին դերով»

Արխիվ 12-16

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ Գ. ԳՅԱՐԴՈՒՇՅԱՆԻՆ. «ՆԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԽՆԴՐՈՒՄ ԱՆԳԱՄ ԻՐ ԽԱՂԱՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԴԵՐՈՎ»

 

Այսօր Ռուսաստանի սրտում` Մոսկվայում, վերջին հրաժեշտը տվեցին կինոռեժիսոր, պրոդյուսեր, դերասան ԳՐԻԳՈՐ ԳՅԱՐԴՈՒՇՅԱՆԻՆ: 62-ամյա վարպետը լռեց իր հիվանդության մասին, բայց մեծ կինոժառանգություն թողեց արվեստասեր հանրությանը` լինելով «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Օդային էքսպրես» (1993-2001թթ), «Ծովահենների իշխանություն» (1994թ., 2012թ.), «Բնավորություն տղամարդկանց համար» (1999թ.), «Ամառային սիրավեպ» (2001թ.), «Ռուդը եւ Սեմը» (2007թ.), «37-րդ սիրավեպը» (2010թ.) եւ այլ ֆիլմերի ռեժիսորը: Գ.Գյարդուշյանի մտերիմներն ու ծանոթներն այսօր էլ ժպիտով են հիշում նրան ու նշում, որ նա էլ միշտ ժպտում էր...

«Իրավունքի» հետ զրույցում մոսկվաբնակ հայտնի հաղորդավորուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ պատմում է. «Բոլոր կոչումները ոչինչ են նրա մարդկային տեսակի առջեւ: Այն կարճ ժամանակահատվածը, որ աշխատել ենք միասին (խոսքը ARM TV հեռուստաընկերությունում աշխատելու մասին է - խմբ.), հասցրել եմ ճանաչել նրան. մեծ մարդ էր պարոն Գյարդուշյանը` ասես սասունցի` անսահման բարի, հոգատար, սրտացավ ուրիշների եւ նրանց կատարած աշխատանքի հանդեպ, բայց ծուռ չէր… Միայն հիմա եմ հասկանում, թե ինչու էի կարծում, որ սասունցի է: Նրա առաջին «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի հերոսը` 10-ամյա գյուղացի տղան նրա իղձերի մարմնացումն էր, որի սիրելի հերոսը Սասունցի Դավիթն էր, երազանքը` նրան նմանվելը»: Ըստ Ն. Նիազյանի, սա հենց լուսահոգի Գ. Գյարդուշյանի երազանքն էր՝ վերադարձ մեր ազգային արմատներին, լինել արիական ցեղի ու հայրենիքի շարունակողը, որին համարում էր բաց թանգարան երկնքի տակ. «Ավաղ, հայրենիք վերադառնալն է այլեւս երազանք»: Մեր զրուցակիցը հիշեց նաեւ իր հետ Գ. Գյարդուշյանի հարցազրույցներից մեկը, որտեղ ասել էր, թե կյանքում միայն մեկ բանի համար է զղջում, որ ոչինչ արժեքավոր չի արել Հայաստանի համար. «Թեեւ նրա կատարած աշխատանքները ճիշտ հակառակն են վկայում: Առ այսօր այդ ֆիլմերն արդիական են իրենց դաստիարակչական եւ ուսուցողական մեծ խորհուրդով: Բայց այդ զգացումները, կարծում եմ` մեր զրույցի ժամանակ այլեւս չկային, քանի որ սկսել էիք ի կատար ածել երազանքների աշխատանքը երազանքների «աշխարհի» ու պատության մասին, խոսքը ֆիլմի մասին էր: «Ժամանակն է մեզ տրված ռեսուրսները (այս դեպքում`ռուսական, քանի որ ճակատագրի բերումով այս երկրում ենք ապրում եւ ստեղծագործում) ծառայեցնել մեր ազգային արժեքներին` զարգացնել կինոն եւ ընդհանրապես մշակութային կյանքը»,- ասում էր Գ. Գյարդուշյանը ու այդ շրջանում նկարահանվող իր երկու ֆիլմերի վաճառքից ստացված հասույթով պատրաստվում էր նկարահանել «Հաննիբալի գանձերի գաղտնիքը» ֆիլմը: Ավաղ…»: Ապա հավելեց. «Ժպտալով ասում էր`ամեն ինչ միասին-բոլորով կանենք, սիրելի Նաիրուհի ջան, միայն Աստված ինձ ուժ տա եւ առողջություն: Հիմա եմ հասկանում… Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Դատարանն է գալիս» ներկայացման մեջ նրա խաղացած փոքրիկ դերով հուզել էր հանդիսատեսին, բոլորին. այն այնքան անկեղծ էր, այնքան խոնարհ: Նա առողջություն էր խնդրում անգամ իր խաղացած վերջին դերով` քահանա սքեմով`միայն թե Տերն առողջություն տար, որ բոլորով-միասին «հաղթեինք»: Մահն անտարբեր է…», -եզրափակելով խոսքն ասաց Ն. Նիազյանն ու ընդգծեց, որ կորուստն անդառնալի է եւ խոնարհվում է երջանկահիշատակ կինոռեժիսորի կատարած անմահ աշխատանքի առջեւ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164305&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան