ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՉՈՐՍ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
Արխիվ 12-16
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՉՈՐՍ ԲՆԱԿԱՐԱՆ Է
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ մեր պաշտոնյաների մեծ մասը կարծես լուրջ չի վերաբերվում բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին: Թեեւ հայտարարագրերի վերջնական ժամկետը փետրվարի 15-ն է, սակայն հանձնաժողովի կայքում հիմնականում պաշտոնյաների 2014 թ-ի հայտարարագրերն են: Ավելին` որոշ պատգամավորներ սահմանափակվել են 2012, լավագույն դեպքում` 2103 թ-ի հայտարարագրով:
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այս առումով կարծես մասամբ պարտաճանաչ է: Ինչու մասամբ, քանի որ ներկայացրել է իր 2015 թ-ի հայտարարագիրը, իսկ իրեն փոխկապակցված անձի` կնոջ Քրիստինե Եղիազարյանի նախորդ տարվա հայտարարագիրը բացակայում է:
Մի նկատառում եւս. եթե Արտակ Շաբոյանի 2014 թ-ի հայտարարագրում նշված է դրամական միջոցների չափը տարվա սկզբում եւ վերջում, ապա 2015 թ-ի հայտարարագրում ընդամենը գրված է գումարի չափը` 13.000.000 միլիոն դրամ: Ավելին` ի տարբերություն 2014 թ-ի, Շաբոյանի դրամական միջոցները 2015 թ-ին չեն ավելացել, սակայն դրա փոխարեն ՏՄՊՊՀ-ի ղեկավարը նախորդ տարի անշարժ գույք է հայտարարագրել` չորս բնակարան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164298&l=am/