ՄԱՀԱՑԵԼ Է ԻՏԱԼԱՑԻ ԳՐՈՂ ՈւՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ
Արխիվ 12-16
ՄԱՀԱՑԵԼ Է ԻՏԱԼԱՑԻ ԳՐՈՂ ՈւՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ
84 տարեկանում մահացել է իտալացի մեծանուն գրող , փիլիսոփա ՈւՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ: Նրա հայտնի վեպերից մեկը` «Վարդի անունը» լույս է տեսել 1980 թվականին, թարգմանվել մի քանի լեզուներով, այդ թվում նաեւ հայերեն եւ տարածվել աշխարհի ավելի քան 41 երկրներում: Ամբողջ աշխարհում գիրքը վաճառվել է 30 մլն կրկօրինակով: 1987 թվականին ռեժիսոր Ժան_Ժակ Աննոն վեպի հիման վրա նկարահանել է ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորել է Շոն Քոններին:
Էկոյի հարազատներին ու ընկերներին ցավակցել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ով իր ուղերձում մասնավորապես նշել է. «Աշխարհը կորցրեց ժամանակակից մշակույթի կարեւորագույն դեմքերից մեկին»:
Էկոն ծնվել է 1932 թվականին Իտալիայի Ալեսանդրիա քաղաքում: 1954 թվականին ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ սովորել է փոիլիսոփայություն եւ միջնադարյան գրականություն: Գրականության ոլորտում արժանացել է տասնյակ մրցանակների:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164289&l=am/