ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՀՅԴ-Ի ԿԱԴՐԱՅԻՆ ՍՈՎԻ ՄԱՍԻՆ. «ԹԻՄԸ ԾԵՐԵՐԻ ՈՒ ՋԱՀԵԼՆԵՐԻ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱԺԱՆԵԼ»
Արխիվ 12-16
ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՀՅԴ-Ի ԿԱԴՐԱՅԻՆ ՍՈՎԻ ՄԱՍԻՆ. «ԹԻՄԸ ԾԵՐԵՐԻ ՈՒ ՋԱՀԵԼՆԵՐԻ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱԺԱՆԵԼ»
ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին հստակ հայտարարելուց հետո ՀՅԴ-ը հնչեցրեց այն մարդանց անունները, որոնք կոալիցիայի շնորհիվ պաշտոններ են ունենալու: Խոսքը Արծվիկ Մինասյանի, Լեւոն Մկրտչյանի ու Դավիթ Լոքյանի մասին է: Վերջին երկուսի անունների հրապարակումից հետո կարծիք հնչեց, որ ՀՅԴ-ում կադրային սով է, քանի որ առաջ են քաշվել նախկին պաշտոնյաներ Դավիթ Լոքյանն ու Լեւոն Մկրտչյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ առաջ են քաշվում թե' նոր, թե' հին դեմքեր: «Ամբողջը մի թիմ է, ամեն մեկն իր տեղն ունի: Թիմը չի կարելի բաժանել ծերերի ու ջահելների»,- ասաց Ռուստամյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164285&l=am/