ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՍՏՐԱՆՋԱՅԻ 67-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ (ֆոտոշարք)
Արխիվ 12-16
ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՍՏՐԱՆՋԱՅԻ 67-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ (ֆոտոշարք)
Հայ բռնցքամարտիկները շարունակում են հավաքը Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում` նախապատրաստվելով փետրվարի 22-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին: Հավաքականն այսօր ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հերթական մարզումն անցկացրեց:
Հիշեցնենք, որ Ստրանջայի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը: Հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնկի փետրվարի 21-ին: Տեղեկատվությունն ու լուսանկարները՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164281&l=am/