ԲՀԿ-Ը ՉՈՒԶՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ. ««ԵԹԵ»-ՆԵՐՈՎ ՀԱՐՑԵՐԻՆ ՉԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16
ԲՀԿ-Ը ՉՈՒԶՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ. ««ԵԹԵ»-ՆԵՐՈՎ ՀԱՐՑԵՐԻՆ ՉԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության բաժանումը առանձին ստորաբաժանումների: ԱԻ նախարարը կկառավարի Արմեն Երիցյանը, տարածքային կառավարման նախարարությունը` ՀՅԴ գործիչ Դավիթ Լոքյանը: ԲՀԿ-ը, սակայն, դեմ է նախարարությունների ստորաբաժանումներին:«Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանից պարզեց` եթե ԲՀԿ-ը լիներ ՀՅԴ-ի փոխարեն, եւ տարածքային կառավարման նախարարությունը տրվեր ԲՀԿ գործչի, կուսակցությունը դարձյալ դե՞մ կլիներ: «Ես «եթե»-ներով հարցերի չեմ պատասխանում»,- ասաց Վահան Բաբայանը:
Մեր մյուս հարցին` ԲՀԿ-ը որոշե՞լ է` կո՞ղմ է քվեարկելու ՄԻՊ-ի թեկնածու Արման Թաթոյանի թեկնածությանը: «Դեռ չենք որոշել: Խմբակցության նիստ կլինի, կորոշենք»,-եզրափակեց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164280&l=am/