ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Արխիվ 12-16
ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Իսպանական «Ռայո Վալեկանոն» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, ով իսպանական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիկթաշ»-ին: Այսպես, Արաս Օզբիլիսը «Ռայո Վալեկանոյում» հանդես կգա 16 համարի խաղաշապիկով: Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 18-ին «Ռայո Վալեկանոյի» գլխավոր թիմը ստուգողական հանդիպում էր անցկացրել երկրորդ թիմի հետ: Հանդիպման երկրորդ խաղակեսին գլխավոր թիմի կազմում է եղել Արաս Օզբիլիսը, ով մինչ այդ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չէր ստացել: Հնարավոր է, որ հայ ֆուտբոլիստը խաղաժամանակ կստանա Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում կայանալիք «Սեւիլիայի» դեմ հանդիմանը: Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164278&l=am/