ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՎ
Արխիվ 12-16
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՎ
Այսօր Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Գիրք նվիրելու օրը վերածվել էր իսկական տոնի, յուրահատուկ եռուզեռով տեղի էր ունենում միանգամից մի քանի մշակութային միջոցառում:
Գրադարանի Ամերիկյան անկյունում տեղի ունեցավ Դեյվիդ Բորնսթայնի «Ինչպես փոխել աշխարհը» գրքի շնորհանեսը, որն այժմ աշխարհում դարձել է սոցիալ-ձեռներեցության ուղեցույց, որտեղ մարդիկ գտնում են բազմաթիվ սոցիալական եւ տնտեսական խնդիրների նորարարական լուծումներ: Շնորհանդեսի բոլոր ներկաները գիրքը նվեր ստացան:
Իր հավատարիմ ընթերցողների համար գրադարանը եւս մեկ հաճելի անակնկալ էր նախապատրաստել`գրքեր էր նվիրում ոչ միայն ընթերցողներին, այլեւ այն այցելուներին, ովքեր որոշել էին մտնել գարդարան: «Իրավունքի» հետ զրույցում գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նշեց`կցանկանար, որ գրադարան մտնող յուրաքանչյուր մարդ իր հետ տաներ նախընտրած գիրքը.«Ինչպես Գրիգոր Նարեկացին է ասել «Մարդ հարստանում է տալով, այլ ոչ թե ստանալով», այնպես որ բոլորն այստեղից թող գնան գիրք ստացած եւ հարստացած: Գրքերը նվիրվում ենք նվիրատվությունների միջոցով հավաքած ֆոնդից»,-նշեց Հ. Կարապետյանը: Գրադարանում օրը տիկին Կարապետյանը սկսել էր գրքեր նվիրելով եւ ստանալով, գիրք էր նվիրել ՀՀ մշակույթի նախարարին, Երեւանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին. «Տարիներ առաջ երջանկահիշատակ Լեւոն Անայանի հետ որոշեցինք մամուլի ասուլիս կազմակերպել, որտեղ պետք է խոսեինք այս տոնի մասին եւ գրքահավաք անցկացնեինք սամանամերձ գյուղերի գրադարանների համար: Սակայն լրատվամիջոցների կողմից այն ուշադրության չարժանացավ, փորձեցինք այդ մասին անհատական զրույցներում ասել: Բայց ուրախությամբ կարող եմ փաստել, որ այսօր տոնն արդեն մտել է մեր առօրյա: Տեսնում ենք, թե ինչպես է գիրքը, որպես լավագույն նվեր մտել մեր հասարկության մեջ, ընթերցանությունն էլ իր հաստատուն քայլերով առաջ է գնում»,-ընդգծեց Հասմիկ Կարապետյանը:
Ավ. Իսահակյանի անվան րադարանում միջոցառումները կշարունակվեն նաեւ երեկոյան, նախատեսված է գրքամոլների ակումբի միջոցառումը, որը կանցկացվի գրքերի լայն քննարկմամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164265&l=am/