ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԵՌ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼ
Արխիվ 12-16
ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԵՌ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔ
ՀԱՅՏՆԵԼ
«Դե պետք է սպասենք, հիմա ակնկալիքների մասին խոսելը վաղ է, թող աշխատեն հետո կտեսնենք, հիմա կդժվարանամ կարծիք հայտնել»,- iravunk.com-ի թղթակցի հարցին, թե ի/նչպես են տեսնում Շիրակի մարզը ՀՅԴ-ականների կառավարման ներքո, ասաց գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Իսկ ներկայիս մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ կապված պատգամավորը առանց երկմտելու նշեց.«Շատ լավ, պարոն Ցոլակյանի աշխատանքից գոհ է ողջ Շիրակի մարզը: Ես ինքս էլ, որպես պատգամավոր տեսնու եւ գնահատում եմ իր աշխատանքները»:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե առաջիկա քաղաքապետի ընտրություններին չի բացառվում, որ Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը համախմբվեն եւ Ղուկասյանը սատարի հենց պատգամավորի թեկնածությունը, վերջինս նշեց.«Կարդացել եմ նման բան, ուղղակի ծիծաղելի է» :
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164262&l=am/