ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Իրավունք»-ը պարզեց` Շիրակի մարզպետի պաշտոնի պատճառով ինչո՞ւ են դաշնակցության ներսում խմորումներ սկսվել: «Խմորումներ չկան: Ամեն ինչ հստակ է: Շուտով կիմանաք»,- ասաց Ռուստամյանը:
Մեր մյուս հարցին` ՀՅԴ-ը, երբ հայտարարում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում երկրում իրավիճակ փոխելու համար, արդյոք սա նշանակում է` բացահայտել դաշնակցական գործիչ, Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: «Ամեն ինչ էլ նկատի ենք ունեցել, բոլոր այն հարցերը, որոնք չեն լուծվել»,- պատասխանեց Արմեն Ռուստամյանը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ