ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀՅԴ-ԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑ ՇՈՒՐԱ ԲԱԼԱԳԱՆՈՎԻ ՀԵՏ
Արխիվ 12-16
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀՅԴ-ԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑ ՇՈՒՐԱ
ԲԱԼԱԳԱՆՈՎԻ ՀԵՏ
Խոսելով ՀՅԴ-ին բաժին հասնող նախարարական աթոռների մասին ԲՀԿ առաջնորդը նշեց, որ դեմ է քաղաքական առեւտրին եւ պորտֆելների բաժանումը համեմատեց ռուսական հայտնի ֆիլմի՝ Ոսկե Ցլիկ մի դրվագի հետ, որտեղ Օստապ Բենդերը եւ Շուրա Բալագանովը կիսում էին փողերը ասելով՝ սա ինձ, սա քեզ, սա ինձ սա քեզ: Ի դեպ ելույթ ունեցող ԲՀԿ-ականները բոլորն էլ այս կամ այն չափ դրսեւորում էին վիրավորվածություն եւ բացասական էին անդրադառնում ստեղծվող կոալիցիայի վերաբերյալ, իսկ Միքայել Մելքումյանը ուղակի հարց տվեց, ինչու է Հանրապետականը դաշինք կնքում 5 հոգանոց դաշնակցության եւ չի կնքում 30 պատգամավոր ունեցող ԲՀԿ-ի հետ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ