ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՕԵԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՕԵԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն

 

Եվ այսպես մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը նվիրված է դաշնակներին պաշտոն տալու խնդրին: Ի դեպ, հենց այդպես էլ հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը նշեց, որ քաղաքական պայմանավորվածությունների եւ նպատակահարմարության արդյունքում պետք է ստեղծել նոր նախարարական պաշտոն: Իհարկե խոսք անգամ չէր գնում, ինչպիսի նոր ծրագրեր եւ նոր խնդիրներ պետք է լուծի դաշնակցության համար հատուկ բացվող նախարարությունը: Նստաշրջանի հենց բացմանն անմիջապես պարզ դարձավ, որ դաշնակների իշխանության մեջ մտնելով Օրինաց երկիրը եւ ԲՀԿ-ն մղվեցին դեպի ավելի խիստ ընդդիմադիր դիրքեր: ՕԵԿ-ն ընդհանրապես բոյկոտեց նիստը, իսկ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց առաջարկվող օրակարգին եւ իր ելույթների տոնայնությունից պարզ դարձավ, որ ստեղծվող կոալիցիան, ի դեմս ԲՀԿ-ի, կրկին անգամ ձեռք բերեց խիստ, իսկ գուցե անհաշտ ընդդիմություն:

Այսպիսով նաեւ փոխվում են Հայաստանի ներքաղաքական պատկերը: Չի բացառվում, որ վերականգնվի ընդդիմադիր քառյակը, որի մեջ ՀՅԴ-ի փոխարեն իր տեղը կգրավի ՕԵԿ-ը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա անցած տարվա փետրվարյան դեպքերից հետո, շուրջ մեկ տարի մնալով իշխանամետ դիրքերի վրա, ԲՀԿ-ն պետք է որ նորից վերադառնա ընդդիմադիր դաշտ, իսկ դա կբերի նրան, որ ԲՀԿ-ի ներսում նորից կսկսեն վերաբաշխման գործընթացներ: Այսպես կոչված քոչարյանական թեւը՝ Օսկանյան, Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան եւ այլոք, հավանաբար իրենց ավելի վստահ կզգան ընդդիմադիր ԲՀԿ-ում: Իսկ գործարար պատգամավորները՝ Աբրահամ Մանուկյանի գլխավորությամբ, որոնք ի դեպ երազում էին լինել կոալիցիայում ՀՅԴ-ի փոխարեն, անհարմարավետություն կզգան ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուց եւ չի բացառվում նոր թափ սկսի ԲՀԿ-ից պատգամավորների դուրս գալու գործընթացը:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=164254&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան