ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՀՅԴ-ի ակտիվացմանը զուգահեռ ակտիվացել են նաեւ ներկուսակցական կրքերը Շիրակի մարզպետի պաշտոնի համար: Դաշնակցականների մի մասըսատարում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանին, մյուս մասը` Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին: Հետաքրքիրն այն է, որ ներկուսակցական այս խմորումներում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անունն է շրջանառվում, որ նա սատարում է այս թեկնածուներից մեկին:«Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց այդ լուրերի իսկությունը: «Ո՛չ ճանաչում եմ այդ թեկնածուներին, ո՛չ էլ գիտեմ նրանք ովքեր են, ոչ էլ առնչություն կարող եմ ունենալ մեկ այլ կուսակցության կադրային հարցերին»,- պատասխանեց Թովմասյանը:
Ի դեպ, Հրայր Թովմասյանից նաեւ հետաքրքրվեցինք` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ու նրա ակնկալիքների մասին, սակայն նա ասաց, որ հարցի իմաստը չի հասկանում, ապա հորդորեց ուղղել հետաքրքիր հարցեր:
Հ.Գ. Հետաքրքիր է, ինչ հարցեր էր ակնկալում Հրայր Թովմասյանը ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին: Ի վերջո, «հետաքրքիր» եւ «անհետաքրքիր» հասկացությունները հարաբերական են: Երկրորդ` Հրայր Թովմասյանը, բացի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար լինելուց, 2012 թ-ից ՀՀԿ-ի անդամ է, հետեւաբար կոալիցիոն գործընթացները պետք է որ հետաքրքրեն նրան: Բայց ժողովրդական խոսքով ասած` Թովմասյանի համար կոալիցիոն այս բանակցությունները «а нам все равно» են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164251&l=am/