«ՄԻ ԱՆԳԱՄ ԵՐԱԶՈՒՄ…»`ԿՀՆՉԻ ՀԱՅՏՆԻ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՍԱՈՒՆԹՐԵՔՆԵՐԸ
Արխիվ 12-16
«ՄԻ ԱՆԳԱՄ ԵՐԱԶՈՒՄ…»`ԿՀՆՉԻ ՀԱՅՏՆԻ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՍԱՈՒՆԹՐԵՔՆԵՐԸ
Փետրվարի 19-ը `գիրք նվիրելու օրը Երեւանում կնշանավորվի եւս մեկ գեղեցիկ միջոցառմամբ: Վաղը «Մոսկվայի տուն» երաժշտական մշակութային գործարար կենտրոնում տեղի կունենա «Մի անգամ երազում…» խորագրով մանկական երաժշտական ներկայացում: Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի ՀՈԱԿ-ն սաների մասնակցությամբ կհնչեն հայտնի մուլտֆիլմերի սաունթրեքները: Երաժշտական դպրոցի տնօրեն ՄՈՆԻԿԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով` տեսնելով երաժշտական դպրոցի սաների ունակությունները դեռեւս երկու տարի առաջ գաղափար է առաջացել նրանց մասնակցությամբ բեմադրել ներկայացում.«Ներկայացման նպատակն է հանրահայտ «Walt Disney» մուլտֆիլմերի հայտնի սաունթրեքները ներկայացնել հայ հանդիսատեսին եւ երեխաների օգնությամբ նրանց տեղափոխել զարմանահրաշ հեքիաթների աշխարհ: Սկզբում ուղղվածությունը միայն դպրոցի վոկալ դասարանի վրա էր: Սակայն նախնական լսումներից հետո, տեսնելով երեխաների ոգեւորվածությունն, որոշեցինք ընդլայնել գաղափարի սահմանները: Ներկայացման մեջ ընդգրկեցինք դպրոցի փողային նորաստեղծ նվագախմբին, երգչախմբին եւ պարախմբին»,-նշեց Մ. Պետրոսյանը:
Ռեժիսոր Գոշ Սարգսյանի ներկայացումը փոքրիկ աղջկա մասին է, ով երազում է հայտնվել Դիսնեյի սիրված մուլֆիլմերի հերոսների մոմե թանգարանում: Բազմաթիվ փորձություններից հետո, աղջիկը հայտնվում է թանգարանում եւ թանգարանի ծերունի պահակի հետ հեքիաթների աշխարհում սկսվում են աղջկա արկածներով լի ճանապարհորդությունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164249&l=am/