«ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՀԻՄԱ Ո՞Ր ԹԱՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐՆ Է» Կամերային պետական երաժշտական թատրոնում կրքերը, կարծես թե, արհեստականորեն դադարեցվել են, սակայն չի բացառվում, որ ամեն պահի կրկին կարող է պայթել հասունացած կոնֆլիկտը: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօր

Արխիվ 12-16

«ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՀԻՄԱ Ո՞Ր ԹԱՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐՆ Է»

Կամերային պետական երաժշտական թատրոնում կրքերը, կարծես թե, արհեստականորեն դադարեցվել են, սակայն չի բացառվում, որ ամեն պահի կրկին կարող է պայթել հասունացած կոնֆլիկտը: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հավաստիացրեց, որ չնայած ստեղծված բավականին բարդ իրավիճակին` դերասանների հետ իրեն հաջողվել է գալ մի եզրահանգման.«ԱՆԴՐԴՎԵԼԻ ԷԻՆ

 

 

 

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ...»
-Առաջարկեցի կնքել համաձայնագրի պես մի բան, որը, կարելի է ասել, ստեղծված իրավիճակից ելք է` երկու կողմերին ոչ թե հաշտեցնել, այլ գոնե առժամանակ վստահություն ներշնչել, որ ամեն մեկն իր աշխատանքը կատարի: Եթե գլխավոր ռեժիսորի եւ թատրոնի երկրորդ ռեժիսորի ներկայացումները իրականություն դառնան, կփորձենք հաշտ համերաշխ աշխատել, ես էլ պիտի լինեմ հետեւող, որ որեւէ արտառոց իրավիճակ չստեղծվի նորից մինչեւ հասկանանք, թե ինչն ինչոց է, ով է կարողունակ, ով` ապաշնորհ:
- Պարոն Գրիգորյան, փաստորեն, նման եզրահանգման եկաք գեղխորհրդի նիստից հետո՞, երբ Արմեն Մելիքսեթյանը չհամաձայնեց հրաժարվել գլխավոր ռեժիսորի պաշտոնից:
- Բավական երկարատեւ նիստից հետո որոշվեց երկու բեմադրիչներին էլ տալ հնարավորություն` իրենց ներկայացրած աշխատանքները ավարտին հասցնելու համար: Թատրոնում այսպիսի առճակատման պայմաններում գրեթե զրոյական վիճակ էր տիրելու գլխավոր ռեժիսորի եւ դերասանների աշխատանքներում: Իհարկե, մեր ստեղծագործական կազմը շատ հաստատակամ էր իր որոշման մեջ, անդրդվելի էին դերասանները: Թեեւ գործադուլ անելու որոշում ունեին, բայց իմ խորհրդին եւ հորդորին անսալով` հետ կանգնեցին, որովհետեւ խաղացանկային ներկայացումները չեն կարող այդ պատճառով դադարել: Մեր փոքրիկ եւ մեծ հանդիսատեսը պարտավոր չէ իր ուսերին կրել այդ կոնֆլիկտի բեռը: Այսպիսով` ոչ սովորական որոշում կայացվեց, տալ հնարավորութուն, որ երկուսն էլ իրենց սկսած գործերը տանեն առաջ` անկախ ժանրային պատկանելությունից:
«ԴԱ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ»
-Այսինքն` հին կազմն աշխատում է երկրորդ ռեժիսորի հետ, իսկ Մելիքսեթյանն իր ուսանողների հետ նոր կա՞զմ է ստեղծել:
- Բոլորովին առանձին կազմ է, ամբողջ աբսուրդն այն է, որ եթե ողջ անձնակազմը դեմ է նրան, ապա պարոն Մելիքսեթյանը հիմա ո՞ր թատրոնի գլխավոր ռեժիսորն է հանդիսանում: Սա ոչ թե աբսուրդի ժանրից է, այլ ստեղծված իրավիճակից ելք, բայց դա հարցի լուծում չէ:
«ԸՆԴՎԶՈՂ ԿՈՂՄԸ
ՄԻԱՅՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՉԵՆ»
-Դերասաններն ասում են, եթե ոչ Մելիքսեթյանը, ապա մենք կգնանք: Մտավախություն չունե՞ք, որ այն հիմնական կորիզը, ում համար հանդիսատեսը գալիս է թատրոն, իսկապես գնա:
- Անկեղծ ասած, չէի ուզենա այդքան բացասական նայել, միշտ փորձել եմ նրանց մեջ այն միտքը մտցնել, որ դուք դաստիարակիչ եք, մտավորական եք եւ սոսկ դեր տանող չեք ու պետք է շատ ավելի բարձրից նայեք հարցին: Մտավախությունը, ինչու ոչ, կա, բայց ցանկալի տարբերակ չէ: Դա այն է, ինչը  գուցեեւ հակառակ կողմը ցանկանում է: Բայց, վստահ եմ, դերասաններն անկեծորեն սիրում են իրենց թատրոնը, եւ տարիներ շարունակ այդ բեմն իրենց տան մի անկյունն է, ամենայն անկեղծությամբ սիրում են իրենց թատրոնը եւ դժվար այդպիսի ծայրահեղ քայլերի գնան: Եվ հետո, ընդվզող կողմը միայն դերասաննեը չեն, թե ինչ կստեղծվի, չեմ կարող հստակ ասել:
«ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՆԱՄ ԱՅԴ ՔԱՅԼԻՆ»
-Մելիքսեթյանը հարցազրույցներում շեշտում է, որ միայն տնօրենն իրավունք ունի իրեն ազատելու աշխատանքից: Եթե այսպես երկար շարունակվի, կգնա՞ք այդ քայլին:
- Անվերջ չի կարող նույն վիճակը շարունակվել, ի վերջո, կա հարցի լուծման 2 տարբերակ: Այո, իրավաբանորեն, ՀՀ օրենքով` ՊՈԱԿ-ի մասին օրենքով, այդ իրավասությունը վերապահված է տնօրենին, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի հիմքեր, որն այլեւս բացառի տվյալ անձի անհրաժեշտությունը կամ նրա գոյությունը աշխատանքային հիմնարկում: Պատկերացրեք, ամբողջ տարվա ընթացքում փորձել եմ խմբագրել իր գերազանցությունները, կամայականությունները, թեպետ նա հայտարարում է, որ տնօրենը միայն թղթի վրա է, ու բոլորովին ուրիշ տեղ է տեսնում հարցի լուծումը: Անընդհատ փորձել եմ հնարավորություն տալ, էլի կարող եմ ընդառաջել, բայց այդ առիթն օգտագործել բոլորովին այլ նպատակներով` բնականաբար բերելու է ի վերջո այն հանգուցալուծմանը, որ իսկապես իրավաբանորեն լուծվի այդ հարցը: Դեռեւս կտրականապես չեմ գնում այդ քայլին, բայց թող որեւէ մեկը չկասկածի` անհրաժեշտության դեպքում իսկապես կգնամ այդ քայլին:
«ՀԵՎԻՀԵՎ ԵՐԳԵԼՍ Ո՞ՐՆ Է»
-Մելիքսեթյանը դերասաններին ապաշնորհ է անվանում` պատճառաբանելով, որ կենդանի երգել ու պարել չգիտեն:
- Անընդհատ նման մեղադրանքներ հնչում են, բայց այսպես նայենք հարցին, ինչու հանկարծ հիմա հիշվեց դրա մասին, բա 20 տարի ինչո՞ւ այդ մասին չէին մտածում: Կենդանի կատարում ունենալու համար նախ տեխնիկական հնարավորություն է անհրաժեշտ: Թե պիտի էժանագին տեխնիկայով անորակ երաժշտություն լինի, որն ավելի է վատացնում որակը, ավելի լավ է չլինի: Չեմ ասում կողմնակից եմ ֆոնոգրամային, բայց ստեղծված իրավիճակում դա է ելքը: Կա հարցի մյուս կողմը` անգամ լավագույն ձայն ունեցողի դեպքում, կենդանի երաժշտությամբ երգելը դինամիկ շարժման մեջ տգեղ է, հեւիհեւ երգելս ո՞րն է, դա ստատիկ երաժշտություն չէ, որ կանգնած հանգիստ երգի, եւ թոքերն ու ձայնը տեղը լինեն: Հանդիսատեսն ի՞նչը լսի, նրա ձայնը, թե՞ հեւասպառ լինելը, ո՞րն է դրա գեղագիտական իմաստը: Եղբայր, էլի թող երգի, բայց կարելի է չէ՞ անհրաժեշտության դեպքում կողքից ունենալ ֆոնոգրամա:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164245&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան