ՀՐԱՅՐ ԹՈՎՄՍՅԱՆԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

 

ՀՅԴ-ի ակտիվացմանը զուգահեռ ակտիվացել են նաեւ ներկուսակցական կրքերը Շիրակի մարզպետի պաշտոնի համար: Դաշնակցականների մի մասը սատարում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանին, մյուս մասը` Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանին: Հետաքրքիրն այն է, որ ներկուսակցական այս խմորումներում  ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անունն  է շրջանառվում, որ նա սատարում է այս թեկնածուներից մեկին: «Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն,   հերքեց այդ լուրերի իսկությունը: «Ո՛չ ճանաչում եմ այդ թեկնածուներին, ո՛չ էլ գիտեմ նրանք ովքեր են, ոչ էլ առնչություն կարող  եմ ունենալ մեկ այլ  կուսակցության կադրային հարցերին»,- պատասխանեց Թովմասյանը:

Ի դեպ, Հրայր Թովմասյանից   նաեւ հետաքրքրվեցինք` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ու նրա ակնկալիքների  մասին, սակայն  նա ասաց, որ հարցի իմաստը չի հասկանում, ապա   հորդորեց ուղղել հետաքրքիր հարցեր:

Հ.Գ.  Հետաքրքիր է, ինչ հարցեր էր ակնկալում Հրայր Թովմասյանը ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին: Ի վերջո, «հետաքրքիր» եւ «անհետաքրքիր» հասկացությունները հարաբերական են: Երկրորդ` Հրայր Թովմասյանը, բացի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար լինելուց,  2012 թ-ից  ՀՀԿ-ի անդամ է, հետեւաբար   կոալիցիոն գործընթացները պետք է որ հետաքրքրեն նրան: Բայց ժողովրդական խոսքով ասած` Թովմասյանի համար կոալիցիոն այս  բանակցությունները «а нам все равно»  են:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164241&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան