ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵՄ, ԲԱՅՑ...
Արխիվ 12-16
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ ԿՐԿԻՆ
ՎԵՐԱԴԱՌՆԱՄ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵՄ,
ԲԱՅՑ...
Հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Ռուսաստանը և ես» նախագծին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը: Հիշեցնենք, որ այն անց էր կացվել 2015 թվականի աշնանը: Հարցազրույցում Քոչարյանը խոսում է Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքի, Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունները ռուսական ընկերություններին փոխանցելու, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի նպատակահարմարության և հայ-ռուսական հարաբերություններին վերաբերվող այլ հարցերի մասին:
Հարցերից մեկն էլ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետագա գործունեությանը.
Աննա Սոուս. -Դուք 61 տարեկան եք, դուք հինալի մրազավիճակում եք, դուք Հայաստանում պահանջված գործիչ եք, ես կարող եմ ձեզ հարցնել ձեր քաղաքական նկրտումների մասին:
Ռոբերտ Քոչարյան. - Սա հավանորեն ամենաքննարկվող թեման է, եւ իմ համար ամենափակ թեման: Քաղաքականությունում ասում են՝ երբեք մի ասա երբեք: Ես ինձ հրաշալի եմ զգում այն կարգավիճակում, որն այժմ ունեմ, բայց հետագայում ինչ զարգացումներ կլինեն, դժվարանում եմ ասել: Եւ չեմ ցանկանում որոշակիություն մտցնել այս հարցում, եւ առաջին հերթին այն պատճառով, որ չկա որոշակիություն: Անձնական ցանկություն չունեմ կրկին վերադառնամ, մխրճվեմ, պատասխանատվություն վերցնեմ: Բայց հանգամանքները միշտ էլ մնում են հանգամանքներ:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ՝
www.svoboda.org/fullinfographics/infographics/27557211.html#2