Մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2016 թվականի մարտի 12-ը
Արխիվ 12-16
Մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2016 թվականի մարտի 12-ը
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:
Կանանց տոնը՝ նշվում է մարտի 8-ին, որը ոչ աշխատանքային օր է:
Հարցը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այսպիսով, որոշման համաձայն՝ մարտի 8-ի կապակցությամբ 4 օր կհանգստանան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ այս հարցը իր համար վիճելի է և կառավարության անդամներին առաջարկեց քննարկել այս հարցը: Սակայն որևէ մեկը չարձագանքեց:
«Ոնց որ բոլորիդ համար հաճելի էր հա՞»,- նշեց վարչապետը և հավելեց. «Առաջարկում եմ կանայք հանգստանան, տղամարդիկ՝ աշխատեն…անհանգստանան: Լավ եթե դեմ չեք, ուղղակի հաստատենք»: