ԻՆՉՊԵՍ «ՎԻՎԱՍԵԼԸ» «ԿԵՐԱՎ» 1800 ԴՐԱՄՍ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ «ՎԻՎԱՍԵԼԸ» «ԿԵՐԱՎ» 1800 ԴՐԱՄՍ

 


Աշխատանքային շաբաթվա ավարտին տողերիս հեղինակը որոշեց մի փոքր հանգստանալ Երեւանից դուրս: Այնքան կարեւոր չէ տվյալ դեպքում, թե ուր մեկնեցինք, կարեւորն այն է, որ հանգիստը վերածվեց իսկական քաոսի, երբ պարզվեց, որ «Վիվասելի» հեռախոսահամարի վերալիցքավորման ժամկետը է լրանում եւ ստիպված պետք է այն կայծակնային արագությամբ լիցքավորել, որպեսզի ոչ միայն չկորցնեմ հաշվիս վրա գտնվող 800 դրամը, այլեւ կապ ունենամ: Սկզբում, երբ փետրվարի 12-ին ստացա հաղորդագրություն ¥որտեղ նշված է, որ մինչեւ 13.02.16 թվականի 01:45 եթե չվերալիցքավորեք ձեր հաշիվը, այն կզրոյանա¤, թվում էր, թե դա խնդիր չէ: Թեեւ գտնվում էի մի վայրում, որտեղ լիցքավորման քարտ գտնել պարզապես հնարավոր չէր, զանգահարեցի ընկերոջս՝ խնդրեցի իր հաշվից իմ համարին վերալիցքավորի համապատասխան գումարը:

 

 

Այդպես էլ եղավ.17:31-ին ստացա հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ իմ հաշվին այսինչ բաժանորդից վերալիցքավորվեց 1000 դրամ: Հանգիստ խղճով շարունակում էի հանգիստս մինչ հաջորդ առավոտ, երբ «Վիվասելից» ստացա հաղորդագրություն. «Հարգելի բաժանորդ, Ձեր հաշիվը զրոյացած է, եթե ցանկանում եք վճարովի ծառայություններից օգտվել, պետք է վերալիցքավորեք ձեր հաշիվը»: Նախ մտածեցի, որ ընդամենը թյուրիմացություն է: Բայց` ոչ, ընկերությունից պարզաբանեցին, դա շատ էլ ճիշտ է` գումար փոխանցելը որեւէ կերպ չի ազդում «լիցքավորում» հասկացողության վրա: Այսինքն` «հարգելի բաժանորդը», ինչպես մեզ տեղեկացրեց «Վիվասելի» օպերատորը, պետք է իմանար, որ հաշվի սպառման դեպքում պետք է միայն գնի լիցքավորման քարտ ու լիցքավորի հաշիվը: Կոնկրետ դեպքում՝ պետք է մի քանի հազար դրամ ծախսեի, հասնեի մոտական բնակավայր, վերալիցքավորման քարտ գնեի... այլապես «Վիվասելը» կուլ է տալիս ոչ միայն հաշվիդ ունեցած, այլ նաեւ փոխանցումով վերալիցքավորած գումարը: «Բարի ախորժակ» մաղթելով «Վիվասելին»՝ նաեւ թաքուն հույս ունեինք, որ գոնե գրասենյակ կատարած մեր զանգը, ինչպես իրենց հարգող այլ բջջային կապի ընկերությունների մոտ, կգրանցվի որպես բողոք, տեղ կհասնի, եւ ի վերջո արդարությունը կհաղթի: Բայց ոչ, հերթական հիասթափությունն ապրեցինք, երբ տեղեկացանք, որ պետք է անձամբ անձնագրով մոտենանք մոտակա գրասենյակ, հայտնենք մեր բողոքը: Այն էլ, ոչ թե նրա համար, որպեսզի վերականգնվի մեր հաշիվը, այլ պարզապես բողոքենք, թե մեզ դուր չի գալիս «Վիվասելի» այս ընթացակարգը:

 

Սակայն հարցն ավելի էական մաս էլ ունի: Այսպիսով, եթե ժամանակին վերալիցքավորման քարտ չես գնում, «Վիվասելը» զրոյացնում է հաշիվդ: Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ հաշվի վրայի գումարը ոչ թե ընկերության, այլ բաժանորդի սեփականությունն է: Ուրիշին պատկանող գումարը այդքան հանգիստ վերցնելն ընկերությունը համարում է իր կանոնակարգը, թե՝ այդ մասին վաղօրոք է զգուշացնում: Միգուցե, ինչ-որ տեղ մանրիկ տառերով նման բան գրել են. չենք վիճում: Բայց խնդիրն այն է, որ ինչ էլ ընկերությունը գրի, ինչքան էլ, որ բաժանորդը դա չկարդալով` ստորագրի, խնդրի էությունը չի փոխվում. գումարը բաժանորդը որպես կանխավճար տվել է չստացած ծառայության դիմաց, եւ հայաստանյան ոչ մի օրենք` անկախ «հիմնավորումից», թույլ չի տալիս առանց ծառայություն մատուցելու, այսինքն՝ հենց այնպես մարդու փողերը վերցնել: Լավագույն դեպքում՝ կարող է արգելափակել հեռախոսահամարը` սակայն գումարին ձեռք չտալով, այնպես, ինչպես հայաստանյան այլ կապի օպերատորի պարագայում է:
Հաշված ժամերի ընթացքում, այն էլ՝ առանց որեւէ ծառայություն մատուցելու, բաժանորդից 1800 դրամ կորզելու այս պատմությունը, հուսանք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին էլ կհետաքրքրի: Մենք եւս, անշուշտ, դեռ կզբաղվենք այս խնդրով, հաշվի առնելով, որ առանց որեւէ բան տալու` մարդկանց փողերը սեփականացնելու այս պատմությունը, իհարկե եզակի դրվագ չէ: Թե չէ ստացվում է, որ մենք աշխատում ենք, պարոն Յիրիկյանն էլ մեր հաշվին սոցիալապես անապահով, անտուն համաքաղաքացիներին օգնություննե՞ր է տրամադրում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=164236&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան