ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՅԼԵՎՍ ՉԴԻՄԵԼ ԱՄՍՎԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՌՃԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ
Արխիվ 12-16
ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՅԼԵՎՍ ՉԴԻՄԵԼ
ԱՄՍՎԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՌՃԱՑՎԱԾ
ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՑ այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողներս կրկին հետաքրքրվեցինք, թե արդյոք նախարարությունը ուսումնասիրել է քաղաքացիների այն բողոքները, որոնք պնդում են, որ հունվար ամսվա էլեկտրաէներգիայի վճարները բավական մեծ թիվ են կազմել, ինչը իրականությանը չի համապատասխանում: Ի պատասխան նախարարը չհերքեց բողոքների առկայությունը. «Մենք էլ ստացել ենք նման բողոքներ, հանձնարարված է, ուսումնասիրում ենք էլեկտրաէներգիայի ցանցի հետ միասին: Հավանաբար, պատասխան կտրվի եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի, եւ նախարարության կողմից: Բայց ինձ չի թվում, որ նման բաներ կան»: Հարցին, թե ո՞ւմ դիմեն քաղաքացիներն այս հարցով, Ե. Զախարյանը տվեց հետեւյալ պատասխանը. « Ոչ մեկի, արդեն դիմել են մարդիկ, եւ նրանք պատասխան կստանան»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ