ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵՆՔՆ Է»
Արխիվ 12-16
ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ԵԼՈՒՅԹԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵՆՔՆ Է»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը շարունակվում է քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակներում: Հնչում են տարբեր կարծիքներ, հակասական վերլուծություններ: «Իրավունք»-ը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից պարզեց` ինչ մեսիջներ հղեց Սերժ Սարգսյանը հանրությանն ու ՀՀԿ-ի իր կուսակիցներին: Վարկածներից մեկի համաձայն` Սերժ Սարգսյանը «չիստկա» է սկսելու իր կուսակցությունում: «Ես այլ տեսակետից եմ նայում: Ընդդիմադիր ուժերն ինչպես կարող են օգտագործել այդ ելույթը` խնդիրներն առաջ տանելու ու լուծելու համար: Ըստ իս` սա Սերժ Սարգսյանի ելույթը լավագույն զենքն է, որն ամեն րոպե կարելի է հիշեցնել թե՛ պետական ինստիտուտներին, թե՛ Սերժ Սարգսյանի կուսակիցներին, թե ապագա կոալիցիային»,- ասաց օրենսդիրի անդամը:
Պատգամավորի խոսքով`մեկ ամիս անց պարզ կդառնա` Սերժ Սարգսյանի ելույթին նրա թիմն ականջալո՞ւր է եղել, թե ոչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ