ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Արխիվ 12-16
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Փետրվարի 17-ի երեկոյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը 1-ին համալսարանական հիվանդանոց է դիմել զարկերակային բարձր ճնշմամբ։
ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.
«Բազմաթիվ հարցումներին ի պատասխան։
ԱԺ նախագահին երեկոյան տեղափոխել են հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետեւանքով։ Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում։ Առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։Միաժամանակ հիշեցնում եմ, որ անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի հորդորում եմ խուսափել տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները հրապարակելուց»։
https://iravunk.com/sim/?p=164232&l=am/