Արսեն Բաբայան. «ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է, ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԼԱՎ»
Արխիվ 12-16
Արսեն Բաբայան. «ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է, ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԼԱՎ»
Արդեն մի քանի ժամ է, ինչ էլեկտրոնային լրատվամիջոցները ողողված են լուրերով այն մասին, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեղափոխել ենԵրեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոց: Թե ինչ է տեղի ունեցել իրականում բազմաթիվ հարցումներին ի պատասխան արձագանքել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ. «ԱԺ նախագահն այսօր երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետեւանքով։ Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում։ Առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը` լավ»: Ապա հավելել.«Միաժամանակ հիշեցնում եմ, որ անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի` հորդորում եմ խուսափել տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները հրապարակելուց»: Իսկ ավելի ուշ Ա. Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետեւյալը. «Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։ Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը` լավ։ Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ տարաբնույթ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնում ենք, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164228&l=am/