ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՕԵԿ-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՎԵՑ

Արխիվ 12-16

ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՕԵԿ-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՎԵՑ

 

Երեկ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի այժմ արդեն միակ թեկնածու ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ հանդիպեց ՀՀԿ, ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորների հետ: Եվ եթե առաջին երկուսի դեպքում, միանշանակ էր, որ նա ԱԺ լիագումար նիստում կստանա նրանց կողմից վստահության քվե, ՕԵԿ-ի դեպքում` միանշանակ ոչինչ ասել չկարողացավ: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Թաթոյանը. «Երեւի թե, պետք է «Օրինաց երկիր» խմբակցությանը հարցնեք»:

Պարոն Թաթոյան, իսկ ինչի՞ մասին ծավալվեց Ձեր քննարկումը "Օրինաց երկիր" խմբակցության պատգամավորների հետ:

– Մենք քննարկեցինք, թե հայեցակարգային հարցերի հետ կապված ինչպիսի խնդիրներ կան պաշտպանի գործունեության ոլորտում: Պետք է ասեմ, որ շատ օգտակար հանդիպում էր, որովհետեւ խմբակցության կողմից բարձրացվեցին առանձին իրավունքների հետ կապված խնդիրներ, որոնք կան, եւ նաեւ անդրադարձանք այն պատկերացումներին, թե ինչպես կարելի է դրանց հասնել` համագործակցելով իրար հետ:

Մյուս խմբակցությունների հետ նման հանդիպումներ սպասվո՞ւմ են:

– Ասեմ ձեզ, որ լիարժեք պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, քննարկել: Հանդիպում կլինի նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, եւ կա պայմանավորվածություն «Ժառանգության» հետ:

Իսկ ՀԱԿ-ի՞:

– Դեռ այս պահին հստակ տեղեկություն չունեմ` դրա հետ կապված ու չեմ կարող որեւէ բան ասել:

Կան պատգամավորներ, որոնք դուրս են եկել խմբակցությունից, օրինակ, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դեպքում ո՞ւմ հետ եք հանդիպելու:

– Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, հանդիպումը կլինի կերեւա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164227&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան