««ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ». «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԵՎ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ՞
Արխիվ 12-16
««ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ». «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԵՎ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ՞
ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» խմբակցության հետ: Դե խմբակցություն հասկացությունը «Ժառանգության» դեպքում, իհարկե, պայմանական է, քանի որ խմբակցությունում այսօր միայն Զարուհի Փոստանջյանն է մնացել: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ այսօրվա նիստին ներկա չի եղել Զարուհի Փոստանջյանը, ով բազմիցս հայտարարել է, որ ինքն է ներկայացնում «Ժառանգություն» խմբակցության տեսակետը: Արման Թաթոյանի հետ հանդիպել են Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: «Իրավունք»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` վերոնշյալ պատգամավորների հանդիպումը կարող ենք համարել «Ժառանգության» հանդիպումն Արման Թաթոյանի հետ: «Չեմ կարող ընդունել այդ հանդիպումը որպես «Ժառանգության» հանդիպում, քանի որ խմբակցությունը չէր լինի, եթե չլիներ «Ժառանգություն» կուսակցությունը: Այդ մարդիկ կարող են հանդիպել ցանկացածի հետ, կատարեն ցանկացած քայլ, բայց «Ժառանգություն» կուսակցության անունն օգտագործելը ճիշտ չէ»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Իսկ թե ինչու հանդիպմանը չի մասնակցել Զարուհի Փոստանջյանը, Մարտիրոսյանը դժվարացավ ասել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164221&l=am/