ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՍԿՍՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՍԿՍՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ

 


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործերը նոր ակումբում՝ ամերիկյան «Ռեալ Սոլտ Լեյքում» միանշանակ ընթացք չունեն: Հայ ֆուտբոլիստը թեեւ արդեն հասցրել է հարմարվել ակումբին, որտեղ նախկինում խաղացել է, կարողացել է նաեւ հեղինակել գոլ (կորեական «Սյոննամի» դարպասը), ինչի շնորհիվ թիմը հաղթանակ է տարել, բայց հասցրել է նաեւ հանդիպման ժամանակ վիճաբանության մեջ ընկնել ու հեռացվել խաղադաշտից («Պորտլենդի» դեմ ստուգողական խաղում): Իհարկե՝ խաղադաշտից հեռացվելը մի արտասովոր բան չէ, եւ Մովսիսյանի հեռացումն էլ մի կողմ թողնենք: Չնայած դրան, դեռ խաղային առումով դժվար է գնահատական տալ Մովսիսյանի ներկայիս մարզավիճակին: Թեեւ զգացվում է, որ հայ ֆուտբոլիստը քիչ-քիչ դուրս է գալիս այն վիճակից, որում հայտնվել էր Մոսկվայի «Սպարտակում» հանդես գալու վերջին շրջանում, որտեղ արդեն պիտակավորվում էր որպես ոչինչ չանող, բայց գումար վաստակող ֆուտբոլիստ: Եվ նույն «Սպարտակի» ներկայիս վերաբերմունքն էլ հուշում է, որ նոր թիմում Մովսիսյանն անհամեմատ ավելի լավ տեսք ունի:

 

Համենայնդեպս, «Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը Sovsport.ru կայքին տված հարցազրույցում Յուրա Մովսիսյանի վերադառնալու հնարավորության մասին խոսելիս` մեջբերել է՝ երբեք մի ասա` երբեք արտահայտությունը, մասնավորապես նշելով. «Եթե Յուրան ցուցադրի իրեն, խաղա այնպես, ինչպես ժամանակին, ամեն ինչ հնարավոր է»: Տպավորություն է, թե խոսքը ոչ թե Ռուսաստանի, այլ, ասենք, Իսպանիայի առաջնության եւ այն էլ Մադրիդի «Ռեալ» կամ «Բարսելոնա» վերադարձի մասին է: Այսինքն՝ արդյոք Մովսիսյանը կցանկանա՞ վերադառնալ մի թիմ, որտեղ խիստ դժվար ու տհաճ ժամանակներ է ապրել… Բայց մյուս կողմից էլ չմոռանանք, որ ժամանակն արդեն ամենեւին էլ Մովսիսյանի օգտին չի աշխատում, եւ դժվար է հավատալ, որ նա կվերագտնի իր երբեմնի տպավորիչ խաղը: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանի դեպքում ամեն ինչ միանշանակ է. հայ ֆուտբոլիստը քիչ-քիչ տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն: Մխիթարյանի փայլուն խաղը ընթացիկ մրցաշրջանում եւ այն բարձր արդյունավետությունը, որն ապահովում ֆուտբոլիստը յուրաքանչյուր խաղում աննկատ չի մնացել. «Transfermarkt.de» կայքի փոխանցմամբ՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 6 միլիոն եվրոյով՝ հասնելով 28 միլիոն եվրոյի: Այս ցուցանիշը ռեկորդային է` Մխիթարյանի համար, թեեւ ներկայիս խաղը շարունակելով նա հաստատ դեռ շատ նման ռեկորդներ կունենա: Եվ սա այն դեպքում, երբ դեռ անցած տարի «Բորուսիայի» ղեկավարությունը մի գլուխ քննադատություններ էր ստանում Մխիթարյանին ձեռք բերելու համար:

Իսկ ահա Արաս Օզբիլիսի գործերը նույն թարսվածությամբ էլ շարունակվում են: Այն, որ նա դեռ մնում է «Ռայո Վալեկանոյի» պահեստայինների նստարանին եւ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում անգամ չհայտավորվեց «Սպորտինգի» դեմ խաղին, այդ մասին է վկայում: Բայց Իսպանիան մնում է Իսպանիա, եւ հուսանք, որ մեր Ազգային ընտրանու կիսապաշտպանի լավ օրերը դեռ առջեւում են:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164220&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան