ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՐԴԵՆ ՎՃԱՐՎԱԾԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՐԴԵՆ ՎՃԱՐՎԱԾԸ

Այն, որ համատիրություններ կոչվածը հասարակության կողմից ընկալվում է որպես անիմաստ տեղը փող հավաքող կառույց, նոր բան չէ: Հայտնի փաստ է, որ մարդիկ հիմնականում այդպես էլ չեն հասկանում, թե` ի վերջո, ո՞ւր են գնում իրենց վճարած գումարները, քանի որ առավելագույնը, որ ստանում են իրենց վճարումների դիմաց, մեկ-երկու դուռ-պատուհան ներկելն է:

 

 

Բայց այդքանից հետո պարզվում է, որ վճարելով համատիրությանը՝ մեկ-երկու տարուց կարող է պարզվել, որ... պահանջում են կրկին վճարել: Համենայնդեպս՝ դա է պնդում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից մեկը՝ դժգոհելով «Հաղթանակ» համատիրությունից: Ըստ այդմ՝ համատիրության ներկայացուցիչն օրերս ներկայանալով բնակչին՝ «ուրախ լուր» է բերել՝ պարտք եք, պետք է վճարեք: Պատկերացրեք բնակչի զարմանքը, հաշվի առնելով, որ նա, համատիրությունների այս անհասկանալի գործելաոճի պարագայում անգամ, օրինակելի վճարող է: Ավելին՝ փաստը միգուցե հաճելի չէր համատիրություն այցելած աշխատակցի կամ այն մյուսի համար, ում հետ այցելածը մեկ-երկու անգամ հեռախոսով կապվեց, բայց պարզվեց, որ բնակիչը չի պահել բոլոր անդորրագրերը, որոնք հաստատում են իր վճարելու փաստը: Եվ դրանից հետո պարզվեց, որ այցելած աշխատակիցը մեղք չունի, նրան ուղարկել են, քանի որ համատիրության համակարգչում բնակչի անունով պարտք է ֆիքսված եւ այլն: Եվ առաջարկեց բնակչի կտրոններով գնալ համատիրություն եւ պարզել:

 

Թե ինչո՞ւ պետք է մարդն իրեն նման նեղություն տա եւ փորձի ապացուցել իր բարեխիղճ լինելը, դա դեռ հարցի մի կողմն է: Այլ բան, որ առկա կտրոնների պարագայում այդ ինչպե՞ս կարող է բնակչի հասցեին պարտք ֆիքսվել: Հնարավոր տարբերակները քիչ են. տվյալները համակարգիչ մտցնող աշխատակցի մեխանիկական թերացումն է: Երկրորդը՝ դիտավորյալ չի մուտքագրվել՝ գումարը յուրացնելու կամ հետագայում բնակչի վրա պարտք գրանցելու եւ էլի գումար պահանջելու ակնկալիքով, եւ եթե կոնկրետ դեպքում բնակիչը նույնիսկ վաղեմի կտրոնները պահած չլիներ, հանգիստ կկարողանային նրան պարտադրել եւս մեկ անգամ վճարել: Մինչդեռ՝ ամիսների վաղեմության կտրոններ ոչ-ոք էլ պահել պարտավոր չէ, եւ կարելի է ենթադրել, որ կան այնպիսի բնակիչներ, որ կտրոններ չունեն եւ հիմա ստիպված են նորից վճարել: Եվ երրորդը՝ ժամանակին գումար վերցնողը կտրոնը տվել է բնակչին, բայց փողը համատիրություն չի հասցրել: Կարելի է մեկ-երկու հնարավոր տարբերակ եւս մտածել, բայց հիմնականը` թվարկվածներն են:
Դրանից զատ՝ բնակիչը նաեւ պնդում է, որ մինչ օրս համատիրությունը եւ ոչ մի անգամ իրենց պարտքի մասին որեւէ պաշտոնական ծանուցում չի ներկայացրել: Ընդ որում, առկա կտրոնները վկայում են, որ մինչեւ այս տարեսկիզբ բնակիչը վճարել է, եւ եթե կար այդ հին պարտքը, այդ ինչպե՞ս է հերթական գանձումն արել կամ՝ գումար ստանալով՝ ինչո՞ւ ամեն անգամ չեն հիշեցրել հին պարտքի մասին ¥եթե, անշուշտ, դա կար¤: Էլ չասած, որ հին պարտքերի առկայության դեպքում համատիրությունը պարտավոր էր պաշտոնական զգուշացումներից հետո դիմել դատարան: Այսինքն, եթե նույնիսկ հնուց եկած պարտքեր լինեին, այն, որ այն գանձելու ուղղությամբ ոչինչ չի արվել, արդեն իսկ խոսում է համատիրության աշխատանքի «որակի» մասին:
«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՖԻՆՏԵՍՈՒՉՆ ԻՐ ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՊԱՀԱՆՋԻ»
Մի խոսքով՝ հարցադրումները շատ են, եւ փորձեցինք պարզաբանում ստանալ «Հաղթանակ» համատիրության նախագահ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
- Բացառվում է, որ համատիրությունը կրկնակի վճարումներ պահանջի, նման բան անհնար է: Բայց կա երկու տարբերակ եւս: Հնարավոր է, որ համակարգչային սխալ լինի. ամեն դեպքում, եթե մենք անդորրագիր ենք տալիս, դա արդեն հիմք է ծառայում: Հնարավոր է, որ անփութության արդյունք լինի, բայց դա չի կարող լրացուցիչ գումար հավաքելու համար հիմք ծառայի: Այդ գումարները հավաքում են համայնքի ֆինտեսուչները, ովքեր աշխատում են տոկոսները, այսինքն` իրենց հավաքած գումարներից մենք նրանց որոշակի տոկոսներ ենք տալիս: Տվյալ դեպքում հնարավոր է, որ ֆինտեսուչն իր տոկոսի համար լրացուցիչ գումար պահանջի, որ իր տոկոսն ավել լինի. ես դրա համար պատժել եմ նրանց, ինչ-որ անհրաժեշտ է` ասել եմ: Լրացուցիչ գումարը հավաքում են այն դեպքում, երբ անդորրագիր չեն տրամադրում, բայց երբ անդորրագիր են տալիս, այդ նույն կտրոներից մեկը լինում է մեզ մոտ` մյուսը բնակչի, եւ նման դեպքում լրացուցիչ գումար վճարելու խնդիր չի լինում: Սա խնդիր չէ, նորից եմ կրկնում, հնարավոր է համակարգչային թերություն լինի, դա պարզապես անփութության արդյունք է: Այստեղ մեծ խնդիր պետք չէ սարքել, հո մարդասպանություն չի՞ եղել, ընդամենը՝ անփութության հետեւանք է:
- Բայց խնդիր չէ՞, երբ տեսուչն անտեղի անհանգստացնում է այն բնակչին, ով պարտաճանաչ վճարումներն իրականացնում է, բայց Ձեր ասած` անփութության շնորհիվ պետք է լրացուցիչ ապացուցի իր վճարումը փաստող անդորրագրերով:
- Հա, ի՞նչ կլինի, իր տարածքի համատիրությունն է, եթե խնդիր կա` թեկուզ նմանատիպ, քաղաքացին պետք է գա եւ տեղում պարզի խնդրի էությունը եւ ծագումը: Բայց ես Ձեզ էլի եմ ասում` նման բան մեր համատիրությունում բացառվում է, հիմա կարող է թերություններ էլ լինեն, բայց դե դա այն պրոբլեմը չէ, որ լրատվությամբ մեծ աղմուկ բարձացվի:
Այն, որ համատիրության նախագահի պարզաբանումներում առնվազն տարօրինակ դրվագներ կան, դժվար չէ նկատել: «Ամեն դեպքում, եթե մենք անդորրագիր ենք տալիս, դա արդեն հիմք է ծառայում»,- ասում է նա: Եվ նորից նույն հարցն է՝ պարտավո՞ր է բնակիչը տարիներով պահել այդ անդորրագիրը. որեւէ օրենք դա չի պարտադրում: Լավ, եթե կորցրել է եւ նրա վրա «անփութության» պատճառով պարտք է գրանցվում, այդ ինչպե՞ս է ապացուցելու, որ վճարել է: Համատիրությունում եղած անդորրագրի պատճենո՞վ. բայց եթե այդ պատճենը համատիրությունում տեղը-տեղին պահված լիներ, էլ ինչպե՞ս են մարդու վրա պարտք հաշվարկել: Ի վերջո, եթե համակարգչում պարտք է ֆիքսված, ապա` նախ պետք է, որ իրենց մոտի անդորրագրերը ստուգեին, եւ եթե չկար, նոր դիմեին բնակչին: Եվ կոնկրետ դեպքում, եթե դիմել են, այն տպավորությունն է, որ համատիրությունում անդորրագիր չի եղել, եւ եթե բնակիչն էլ չունենար, դա չի՞ նշանակում, որ անփութություն է, թե ինչ, ստիպված էր լինելու էլի վճարել:
Եվ, վերջապես, սա իհարկե` «մարդասպանություն» չէ: Ընդամենը քաղաքացու գրպանի շուրջ ինչ-որ անհասկանալի խաղեր են պտտվում, եւ, եթե համատիրության նախագահի համար սա «մեծ խնդիր» չէ, դա արդեն իսկ շատ վատ է: Առավել  եւս, որ նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ ֆինտեսուչի կողմից «իր տոկոսի համար լրացուցիչ գումար պահանջելու» դեպքեր եղել են, քանի որ համատիրության նախագահը ոմանց «դրա համար պատժել է»: Դրանից հետո վստահաբար ասել, թե իրենց մոտ «լրացուցիչ գումար վճարելու խնդիր չի լինում», առնվազն տարօրինակ է հնչում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164216&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան