ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Արխիվ 12-16
ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Տյառնընդառաջը այլեւս հիշարժան օր է նաեւ երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ համար, երգչուհին այդ օրը նշանադրվել է ձայնային ռեժիսոր ԿԱՐԵՆ ԶԱԴԻՐՅԱՆԻ հետ: Այդ մասին երգչուհին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հետեւյալ գրառումն է կատարել` ակնարկելով. «Կյանքիս երջանիկ օրերից մեկը: Սիրում եմ քեզ, իմ...»:
Ի դեպ, համացանցում տեղադրված նկարներից պարզ է դառնում, որ երջանիկ զույգն իրենց ուրախությունը նշել է մտերիմ հայտնի ընկերների` երգչուհիներ Աննա Խաչատրյանի, Գոհար Ջավուկցյանի, ինչպես նաեւ հաղորդավար, դերասան Սուրեն Առուստամյանի եւ այլոց հետ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164209&l=am/