ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՍԱՌՈՒՅՑԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ» ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ՋՈՒԹԱԿՈՎ ԿՄԻԱՆԱ ԷԴՎԻՆ ՄԱՐՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՍԱՌՈՒՅՑԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ» ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ՋՈՒԹԱԿՈՎ ԿՄԻԱՆԱ ԷԴՎԻՆ ՄԱՐՏՈՆԸ


«Սառույցի թագավորները» սառցե շոուն, որը հետաձգվել էր Փարիզում նախորդ տարի տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, համալրվել է նոր ծրագրով եւ մարտին արդեն կներկայանա հանդիսատեսին: Ծրագրին կմասնակցեն Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գեւ Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը,Այդաս Ռեկլիսը եւ այլք:

Հայ հանդիսատեսի համար «Սառույցի թագավորները» սառցե շոուի հատուկ հյուրերն են Դիմա Բիլանը եւ հռչակավոր ջութակահար՝ Էդվին Մարտոնը, ով նվագում է մեծանուն Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին ստեղծված ջութակով: Հունգար նշանավոր կոմպոզիտորը հայտնի է դասական կոմպոզիցիաները եւ գերժամանակակից հնչողությունները միավորելու եւ յուրօրինակ մշակումներ կատարելու իր առանձնահատուկ տաղանդով: Կոմպոզիտորը արժանացել է «ԷՄՄԻ» մրցանակի՝ աշխարհի հռչակավոր գեղասահորդների, օլիմպիական չեմպիոնների օլիմպիական ծրագրերի լավագույն երաժշտության համար. նրանց թվում են Եվգենի Պլյուշչենկոն, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը: 2008 թվականի մայիսին Էդվին Մարտոնն իր ընկերներ Եվգենի Պլյուշչենկոյի եւ Դիմա Բիլանի հետ հաղթեցին Եվրատեսիլում՝ 53 տարվա ընթացքում առաջին անգամ: Ի դեպ, Պլյուշչենկոյի ելույթի համար տեղադրվել էր պլաստիկե սառույցի բեմ: Արդյունքում, նրանց կատարմամբ «Believe» բեմականացումը գրավեց 1-ին տեղը:

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի այդ բեմական համարը՝ եռյակի կատարմամբ: Իսկ սիրված երգիչ Հայկոն, ով հեղինակել է «Գարեգին Նժդեհ» կինոնկարի երաժշտությունը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանի նվագակցությամբ կկատարի ֆիլմի սաունդթրեքը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164208&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան