Մեր հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ են գազի գնի վերանայմանն ուղղված աշխատանքները, որի մասին վերջերս հայտարարել էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, նախարարության մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը պատասխանեց.
- Գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռ շարունակվում են: Այժմ բանակցությունների ակտիվ փուլում ենք: Առաջիկայում սպասվում են այդ գործընթացին վերաբերող նորություններ, որի վերաբերյալ հանդես կգանք հայտարարությամբ: