ԹՈՒՐՔԻԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ`ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍՐԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ`ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍՐԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


13-րդ դարում կառուցված Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին, որը Թուրքիան միջազգային հանրությանը ներկայացնում է իբրեւ վրաց-քաղքեդոնական, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ բնորոշմամբ, Թուրքիայի կողմից իրականացվող հերթական խաղն է.«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան հայկական եկեղեցիները ներկայացնում է իբրեւ վրացական: Նախկինում Մ. Սահակաշվիլիի նախագահության օրոք խոսակցություններ կային, որ Վրաստանը ցանկանում է Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցիների հաշվին հոգեւոր թեմ բացել, նույնիսկ երկու երկրների մշակույթի նախարարություններն արդեն ձեռք էին բերել պայմանավորվածություն: Սակայն, Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ ծրագիրը մնաց անկատար: Հետագայում պարզվեց, որ թուրքական կողմը Վրաստանին պահանջ էր ներկայացրել, որ թույլ կտա իր տարածքում բացել հոգեւոր թեմ միայն մեկ պայմանով, եթե Վրաստանը վերակառուցի Աջարիայում գտնվող թուրքական մզկիթը: Ինչն անընդունելի էր վրացական ուղղափառ եկեղեցու համար»,-«Իրավունքի» հետ զրույցում փաստեց վրացագետը եւ ավելացրեց. «Այսօր Վրաստանի Պատրիարքը մեծ հեղինակություն է վայելում եւ բավականին լուրջ ազդեցություն ունի երկրի քաղաքական գործընթացների վրա: Չեմ կարծում, որ պաշտոնական Թբիլիսին որեւէ կերպ կխառնվի այս հարցին, ինչը չեմ կարող ասել եկեղեցու վերաբերյալ»: Նրա խոսքով`Թուրքիան հայկական եկեղեցիները շահարկելով ցանականում է հայ-վրացական հարաբերություններում ստեղծել կոնֆլիկտ, քանի որ այս պահին հարաբերությունները լարված են Ռուսաստանի հետ.«Նախկինում էլ, այսօր էլ Ադրբեջանը բավականին ակտիվ աշխատում է հայ-վրացական հարաբերոթյունները սրել, նույնն էլ անում է Թուրքիան: Նախիջեւանում Ադրբեջանն այդքան վայրագություններ կատարեց, ով նրա ձեռքը բռնեց, որ այսօր Թուրքիայի ձեռքը բռնեն եւ թույլ չտան խեղաթյուրել փաստերը»,-եզրափակեց Ջ. Մելիքյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=164203&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան