ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՄԻԱՎՈՐՎԵԼ ՀԱՆՈՒՆ « ԸՆԴԴԵՄ»-Ի ՉԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԲԵՐԱԿ Է»
Արխիվ 12-16
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ`ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՄԻԱՎՈՐՎԵԼ
ՀԱՆՈՒՆ « ԸՆԴԴԵՄ»-Ի ՉԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԲԵՐԱԿ Է»
«Իրավունք»-ն այսօր պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանից պարզեց` ՀԱԿ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի առաջարկն ընդունելի՞ է:
Հիշեցնենք` Հրանտ Բագրատյանը մի քանի ընդդիմադիր ուժերի հորդորել էր միանալ եւ կոալիցիա կազմել եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Ալեքսանդր Արզումանյանի պարզաբանմամբ լիբերալ դաշտը պետք է միասնաբար հանդես գա, քանի որ առանձին-առանձին մեր տեղը հազիվ թե գտնենք: «Մեր եւ Հրանտ Բագրատյանի մոտեցումները համընկնում են: Բայց Բագրատյանի ցուցակում կան ուժեր, որոնց հետ մենք ունենք անհաղթահարելի տարաձայնություններ»,- ասաց Արզումանյանը:
Թե ովքեր են այդ քաղաքական ուժերը կամ ներկայացուցիչները, Ալեքսանդր Արզումանյանը անուններ չհնչեցրեց, այլ հորդորեց ուսումնասիրել Բագրատյանի թվարկած ուժերի ծրագրերը, գաղափարախոսությունն ու հայտարարությունը,եւ ամեն ինչ պարզ կլինի: «Կան ուժեր, որոնց հետ հակասությունները հաղթահարելու միջոցներ չեմ տեսնում: Միավորվել հանուն «ընդդեմ»-ի», դա չաշխատող տարբերակ է: Հրանտ Բագրատյանը խորհրդարան է մտել դաշինքով, եւ հիմա դաշինքի մնացած անդամներին ասում է` եկեք նորից դաշինք կազմենք: Մեր երկրում գաղափարական պայքար պետք է լինի, եւ այս սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս է»- եզրափակեց Արզումանյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164194&l=am/