ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԲԵՆԻՏՈ ՄՈՒՍՈԼԻՆԻԻ ՄԱՍԻՆ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ
Արխիվ 12-16
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԲԵՆԻՏՈ ՄՈՒՍՈԼԻՆԻԻ ՄԱՍԻՆ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ
Իտալացի կինոարտադրողները որոշել են ֆաշիստական Իտալիայի առաջնորդ Բենիտո Մուսոլինիի մասին ֆիլմ նկարահանել: Այն նման կլինի «Նա կրկին այստեղ է» ֆիլմին, որը պատմում է, թե ինչպես է Ադոլֆ Հիտլերը վերադառնում ժամանակակից Գերմանիա: Ֆիլմում Հիտլերը Բեռլինում է հայտնվում 2010 թվականին եւ սկսում ուսումնասիրել Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունները: Գերմանացիները կարծում են, թե նա դերասան է, Գերմանիա է ժամանել, որպեսզի մարմանավորի Հիտլերին, սկսում են նկարահանել, արդյունքում նա համացանցում եւ հեռուստատեսությամբ դառնում է աստղ: Ֆիլմի իտալական տարբերակում Հիտլերի փոխարեն վերադառնա Մուսոլինը:
Ֆիլմ արտադրող «Indiana Production» ընկերության հիմնադիր Մարկո Կոենը հայտնել է, որ դեռ չեն ավարտել ֆիլմի սցենարի ամբողջական աշխատանքները, քանի որ սցենարի հեղինակները պետք է մանրամասն ծանոթանան Իտալիայի պատմությանը:
Նշենք, որ ռեժիսոր Դեյվիդ Վնենդտայի «Նա կրկին այստեղ է» ֆիլմը մեծ էկրաններին հայտնվեց նախորդ տարի եւ գերմանական վարձույթներում ունեցավ 21 մլն դոլար եկամուտ: Ֆիլմում Հիտլերին մարմնավորում է Օլիվեր Մազուչին: Ֆիլմի սցենարի հիման վրա գերմանացի լրագրող եւ գրող Թիմուրա Վերմեշը հրատարակեց վեպ, որը վաճառվեց 2 մլն կրկնօրինակով: Վեպը թարգմանվել է 41 լեզուներով:
Բ. Մուսոլինին Իտալիայում ղեկավարել է 1883-1945 թվականներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164190&l=am/